ԱՄՆ-ում գործազրկության հայտերը հասել են մինչեւ 220 հազարի
ԱՄՆ-ում մեկ շաբաթում, որն ավարտվել է օգոստոսի 10-ին, գործազրկության նպաստ ստանալու առաջնային հայտերի թիվը նախորդ աբաթվա վերանայված ցուցանիշի համեմատ մեծացել է 9 հազարով՝ կազմելով 220 հազար, հայտնել է երկրի աշխատանքի նախարարությունը: Reuters գործակալության հարցմանն ի պատասխան տնտեսագետները նշել են, որ ցուցանիշի աճն ակնկալում էին մինչեւ 214 հազար, փոխանցում է Vesti-ն:
Ընդ որում՝ անցյալ շաբաթվա ցուցանիշը վերանայվել է աճման ուղղությամբ՝ 209 հազար հայտից մինչեւ 211 հազար:
Անցած 4 շաբաթում առաջնային հայտերի միջին թիվը 1 հազարով մեծացել է անցյալ շաբաթվա մինչեւ 213,75 հազար վերանայված մակարդակից: Անցյալ շաբաթվա մակարդակը վերանայվել է աննշան աճման ուղղությամբ՝ 212,25 հազարից մինչեւ 212,75 հազար:
ԱՄՆ-ում օգոստոսի 3-ին ավարտված մեկ շաբաթում գործազրկության նպաստ ստացողների թիվը մեծացել է 39 հազարով՝ անցած շաբաթվա մինչեւ 1,726 մլն մարդ վերանայված ցուցանիշի մակարդակի համեմատ: Ցուցանիշը վերանայվել է աճման ուղղությամբ՝ 1,684 մլն-ից մինչեւ 1,687 մլն մարդ:
ԱՄՆ աշխատանքի նախարարությունը գործազրկության նպաստի առաջնային հայտերի (Initial Jobless Claims) թվի մասին տվյալները հրապարակում է ամեն շաբաթ: Ցուցանիշը ներկայացնում է մարդկանց թիվը, որոնք հաշվետու շաբաթում առաջին անգամ են դիմել նպաստ ստանալու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ