Մերձմոսկվայում կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի հայ ուղևորը սելֆիներ է արել անձնակազմի հետ
Մերձմոսկվայում կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորները բարեհաջող փայրէջքից հետո սելֆիներ են արել անձնակազմի հետ: Այդ մասին վկայում են այն լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ՌԻԱ Նովոստիին տրամադրել է այդ չվերթի ուղեւոր Ստեփան Հակոբյանը: Հակոբյանը հասցրել է ինքնաթիռից տարհանվելուց հետո սելֆիներ անել բորտուղեկցորդների հետ, ինչպես նաեւ տեսագրել է վայրէջքից հետո տեղի ունեցածը:
«Ուրալյան ավիագծեր» ավիաընկերության A321 ինքնաթիռն օգոստոսի 15-ին կատարում էր թիվ 178 չվերթը Ժուկովսկի – Սիմֆերոպոլ երթուղով: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրէջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում:
Ընդամենն արտակարգ պատահարից հետո բժշկական օգնության է դիմել 55 մարդ, տուժածների թվում կա 17 երեխա: ՌԴ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացվել է 23 մարդ, այդ թվում՝ 9 երեխա:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի