Facebook-ն օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից՝ իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար
Ամերիկյան Facebook ընկերությունն օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից՝ իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար։ Այս փաստն աշխարհի խոշորագույն սոցցանցի ներկայացուցիչներն ընդունել են հայտարարությամբ, որից հատվածներ է հրապարակել Bloomberg գործակալությունը:
Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է միայն վերջիններիս համաձայնությամբ և այլևս չի կիրառվում:
«Ինչպես Google-ը և Apple-ը, մենք ավելի քան մեկ շաբաթ է՝ դադարել ենք վերլուծել օգտատերերի խոսակցությունների ձայնագրությունները»,- ասված է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:
Ընկերության համաձայն՝ Messenger ծառայության նամակագրության անանուն աուդիոձայնագրությունների վերծանմամբ ընկերությունը ստուգել է իր ռոբոտ-ծրագրի աշխատանքի արդյունավետությունը:
Միևնույն ժամանակ ձայնային հաղորդագրությունների վերծանմամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցները Bloomberg գործակալությանը հայտնել են, որ իրենց չեն հաղորդվել ոչ ձայնագրությունների ծագման, ոչ էլ դրանց վերծանման նպատակի մասին:
Ընդ որում՝ Facebook-ը չի տեղեկացրել իր օգտատերերին, որ նրանց խոսակցությունների ձայնագրությունները կարող են հայտնվել երրորդ անձանց ձեռքում:
Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլին Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ընկերության կողմից օգտատերերի գաղնալսման վերաբերյալ մեղադրանքները «դավադրության տեսություն» էր որակել և հավելել էր, որ «ընկերությունը նման գործունեությամբ չի զբաղվում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել