Աֆրիկյան երկրների իշխանություններն օգտվել են Huawei-ի օգնությունից՝ իրենց քաղաքական հակառակորդներին հետևելու համար
Աֆրիկյան երկրների իշխանություններն օգտվել են չինական հեռահաղորդակցության ոլորտի հսկա Huawei-ի օգնությունից՝ իրենց քաղաքական հակառակորդներին հետևելու և նրանց հաղորդագրությունները կարդալու համար: Այս մասին հոդված է հրապարակել The Wall Street Journal պարբերականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայտնի է առնվազն երկու դեպք՝ Ուգանդայում և Զամբիայում։ Huawei-ի աշխատակիցներն օգնել են օգտագործել իսրայելական արտադրության լրտեսական սարքավորումները՝ երաժիշտ և ակտիվիստ Բոբի Ուայնի կոդավորված հաղորդագրությունները կարդալու համար: Աղբյուրի հաղորդմամբ՝ ընկերությանը դիմել են այն բանից հետո, երբ ոստիկանությունում աշխատող հաքերների թիմը չի կարողացել լուծել խնդիրը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, լրագրողները չեն կարողացել ապացույցներ գտնել առ այն, որ Չինաստանում Huawei ընկերության ղեկավարությունը որևէ կերպ հավանություն է տվել նրանց գործունեությանը: Հետաքննությունը չի կարողացել նաև պարզել, որ Huawei-ի աշխատակիցները գործել են Պեկինի շահերից ելնելով:
Այնուհանդերձ, պարբերականը նշում է, որ հայտնաբերված փաստերը կարող են լրացուցիչ մեղադրանք դառնալ Huawei ընկերության հասցեին, որին ԱՄՆ-ն կասկածում է Չինաստանի կառավարության օգտին լրտեսության համար:
Չինական ընկերության ներկայացուցիչն ավելի ուշ արձագանքել է իրենց հասցեին հնչած մեղադրանքներին: Նրա խոսքով՝ Huawei-ի ներքին հետաքննությունը պարզել է, որ ո՛չ ընկերությունը, ո՛չ նրա աշխատակիցները ներգրավված չեն եղել տեղացի ակտիվիստների հետապնդման մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը Huawei-ին «սև ցուցակում» էր ներառել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել «տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների պատճառով»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել