«Այժմ ես իսկապես հավատում եմ Աստծուն». եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևոր (տեսանյութեր)
ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավի ուղևորը մանրամասներ է պատմել միջադեպից: Նա նշել է, որ ինքնաթիռի շարժիչը մի քանի անգամ պայթյունի ձայներ է հանել, ինչից հետո օդանավը սկսել է ընկնել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նա գրառում է արել սոցցանցում վթարային վայրէջքից անմիջապես հետո:
«Կանգնած ենք դաշտում, տուժածներ կան, մի տղայի ձեռքն է կոտրվել… Շարժիչը մի քանի անգամ պայթյունի ձայն հանեց, ու մենք սկսեցինք ընկնել: Ես բռնել էի խաչս, այժմ ես իսկապես հավատում եմ Աստծուն»,- գրել է ուղևորը թվիթերյան էջում:
«Մեզ տարհանում են, ընկերնե՛ր, ես երախտապարտ եմ օդաչուներին ոչ պակաս, քան Աստծուն»,- հավելել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Շարժիչներից մեկը սկսել է այրվել:
Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել հավաքված շասսիով:
Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:
Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան:
Մյուս ուղևորներին ավտոբուսներով կտեղափոխեն օդանավակայան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել