Microsoft-ը խոստովանել է, որ օգտատերերի ձայնային հաղորդագրությունները գաղտնալսել է
Microsoft ընկերությունը խոստովանել է, որ Cortana օգնականի եւ Skype Translator հավելվածի միջոցով օգտատերերի ձայնային հաղորդագրությունները գաղտնալսել է: Հայտարարությունը կատարվել է այն բանից հետո, երբ Motherboard պորտալը հայտնաբերել է կորպորացիայի կողմից կապալառուների վարձելու փաստը՝ Skype-ի զանգերը գաղտնալսելու համար, հայտնում է «Կոմերսանտը»:
Motherboard-ի կողմից երկու ծառայությունների ձայնային հաղորդագրությունները, այդ թվում՝ Microsoft-ի աշխատակիցների անձնական հաղորդագրությունները լսող կապալառուներին գտնելուց հետո, ընկերությունը թարմացրել է գաղտնիության իր քաղաքականության դրույթները: Ըստ նոր դրույթների՝ Microsoft-ի աշխատակիցները կամ կապալառուները կարող են լսել Cortana-ի եւ Skype Translator-ի կատարած ձայնագրությունները:
«Հիմնվելով տրվող բազմաթիվ հարցերի վրա՝ մենք եկանք այն եզրակացության, որ ավելի լավ կլիներ նշել այն փաստը, որ աշխատակիցները երբեմն նայում են ստացվող կոնտենտը»,- պարբերականի հետ զրույցում գաղտնիության քաղաքականության մեջ դրույթների փոփոխությունը մեկնաբանել է Microsoft-ի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Facebook-ը նույնպես կապալառուների է վարձել օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար: Ընկերությունից պարզաբանել էին, որ վարձու աշխատողները ստուգել են ձայնային հաղորդագրությունների վերծանման ստույգ լինելը, որը կատարել է արհեստական ինտելեկտը: Ընդ որում՝ օգտատերերին չեն իրազեկել այն մասին, որ նրանց հաղորդագրությունները տեսնում են այլ մարդիկ, քանի որ, ընկերության ներկայացուցիչների խոսքով, օգտատերերը դրան համաձայնվել են՝ Messenger հավելվածում հատուկ կարգավորում ընտրելով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել