Էրդողանի՝ Ս-400-երի արկածախնդրությունը, կարծես, անպատիժ է մնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արկածախնդրությունը, կարծես, անպատիժ է մնում՝ գրում է Financial Times-ը՝ նկատի ունենալով ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժիչ միջոցների բացակայությունը:
Այն բանից հետո, երբ Թուրքիան հուլիսին սկսել է ստանալ այդ համակարգերը, վերլուծաբաններն ասում էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված կլինի պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքին համապատասխան, որով ԱՄՆ դաշնակիցներին արգելվում է Ռուսաստանից զենք գնել:
Թրամփը դադարեցրեց Թուրքիային ամերիկյան F-35 100 ինքնաթիռների մատակարարումը, միեւնույն ժամանակ, Պենտագոնը դադարեցրեց Թուրքիայի մասնակցությունը F-35 ծրագրում, ինչը հզոր հարված էր Թուրքիայի պաշտպանական ոլորտին:
Ռուսական համակարգերի մատակարարումից առաջ Էրդողանը հայտարարեց, որ Թրամփը խոստացել է պատժամիջոցներ չսահմանել Ս-400-երի կապակցությամբ: Սակայն, հաշվի առնելով այն, որ Կոնգրեսում դեմոկրատներն ու հանրապետականները ցանկանում էին պատժել Թուրքիային, եւ այնուամենայնիվ մեկ ամիս անց պատժամիջոցներ չսահմանվեցին, անսպասելի էր:
«Ոչ ոք նման արդյունքի չէր սպասում: Էրդողանը մեծ արկածախնդրության է դիմել, եւ կարծես մարսել է, դեռեւս»,- պարբերականին ասել է Միջազգային հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհրդի ավագ գիտաշխատող Ասլի Այդընտաշբաշը:
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Թրամփը չի ցանկանում պատժամիջոցներ սահմանել այն պատճառով, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Սիրիայի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ, ինչը, ինչպես ակնկալում են ԱՄՆ-ում, կկանխի տարածաշրջանում քրդական անկլավի վրա Թուրքիայի հարձակումը:
Անցած շաբաթ 2 դաշնակիցները հայտարարեցին, որ անվտանգության գոտու ստեղծման շուրջ համաձայնության են հասել: «Ամերիկյան սպառնալիքները հիմնականում դատարկ խոսքեր են: Թուրքիան եւս մեկ անգամ խաղադրույք կատարեց իր ռազմավարական նշանակության վրա, եւ, կարծես, հաղթեց»,- կարծիք է հայտնել Ստամբուլի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սոլի Օզելը:
FT-ը նշում է, որ երկու կուսակցությունները ձգտում են օրինագիծ մշակել, որը նախագահին կստիպի պատժել Թուրքիային, երբ Կոնգրեսը սեպտեմբերի սկզբին վերադառնա արձակուրդից: Եթե Կոնգրեսի մեծամասնությունը նման նախագիծ ընդունի, ապա Թրամփը չի կարողանա դրա վրա վետո դնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել