300 բնակիչ ունեցող լեհական գյուղում գրեթե 10 տարի է՝ տղա երեխա չի ծնվել (լուսանկարներ)
Լեհական Ցիշեկ շրջանի ղեկավար Ռայմունդ Ֆրիշկոն, որի մեջ է մտնում Միեժչե-Օդրժանսկե փոքրիկ գյուղը, խոստացել է անակնկալ նվեր մատուցել այն զույգին, որը տղա երեխա լույս աշխարհ կբերի գյուղի համար: Նշվում է, որ այս փոքրիկ գյուղում գրեթե 10 տարի է՝ միայն աղջիկներ են ծնվում, գրում է New York Times-ը:
Վերջերս New York Times-ին տված հարցազրույցում Ֆրիշկոն հայտնել է, որ մտադիր է գյուղի փողոցներից և կաղնու ծառերից մեկն անվանակոչել երկար սպասված տղա երեխայի պատվին:
Միեժչե-Օդրժանսկե գյուղի ղեկավարության համաձայն՝ 300 բնակիչ ունեցող գյուղում 2010 թվականից ի վեր տղա երեխա չի ծնվել:
«Ամուսնացա տեղացի աղջկա հետ ու հիմա երկու աղջիկ ունեմ»,- կատակել է տեղական (հիմնականում կանանց) կամավոր հրշեջ թիմի ղեկավար Տոմաշ Գոլաշը՝ հավելելով, որ շատ է ցանկանում տղա երեխա ունենալ, սակայն դա անիրատեսական է թվում:
«Հարևանս նույնպես փորձեց, բայց կրկին երկու աղջիկ ունի: Այստեղ կանայք դադարել են տղա երեխա ծնել»,- ասել է նա:
Գյուղի կանայք մտահոգված են, որ գյուղատնտեսական աշխատանքներում, աշխատուժի բացակայության պայմաններում, կարող են ներգրավվել հենց իրենք:
Գյուղում տղաների ծնելիության աննախադեպ ցածր տոկոսն առաջացրել է նաև գիտնականների հետաքրքրությունը, որոնք առաջարկել են հետազոտություններ կատարել բացառիկ իրավիճակի ուսումնասիրման համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել