Բրիտանական HMS Kent ռազմանավն ուղեւորվում է Պարսից ծոց
Պորտսմուտում բազավորված բրիտանական HMS Kent ֆրեգատն ուղեւորվում է Պարսից ծոց: Այս մասին հայտնել է բրիտանական Daily Mail պարբերականը՝ վկայակոչելով երկրի ՌԾՈՒ-ին:
Պարբերականի տեղեկություններով՝ HMS Kent-ը կփոխարինի HMS Duncan նավին եւ ԱՄՆ-ի հետ միասին խնդիրներ կկատարի Պարսից ծոցում նավագնացության անվտանգությանը հետեւելու առաքելության շրջանակում: Ենթադրվում է, որ Հորմուզի նեղուցով անցնելիս HMS Kent-ին նաեւ կուղեկցեն բրիտանական նավեր:
Պարսից ծոցի շրջանում իրավիճակը սրվել է այն բանից հտո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհներ: ԱՄՆ-ն միջադեպի պատասխանատու էր համարել Իրանին, նրան աջակցել էին Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան: Թեհրանն այս մեղադրանքները հերքել էր:
Ներկայումս, բացի Duncan ականակրից, Պարսից ծոցում են գտնվում եւս մի քանի նավեր եւ Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ օժանդակ նավեր: Դրանք են՝ դեսանտային Cardigan Bay նավը, ինչպես նաեւ հակաականային պաշտպանության 4 նավերը՝ Ledbury-ն, Blyth-ը, Brocklesby-ն եւ Shoreham-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել