Գերմանիայի ԱԳ նախարարն արդեն չորրորդ անգամ ուշացել է կարևոր հանդիպումից՝ կառավարական ինքնաթիռների անսարքության պատճառով
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը երկուշաբթի՝ օգոստոսի 12-ին, չի կարողացել ժամանակին մեկնել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ կառավարական ինքնաթիռի անսարքության պատճառով, հաղորդում է DW-ն:
«A321 ինքնաթիռը Բեռլինում փոխարինվել է մեկ այլ ինքնաթիռով՝ օդափոխության փականի անսարքության պատճառով»,-Twitter-ում հայտնել են գերմանական ռազմաօդային ուժերը:
Հաղորդվում է, որ այդ պատճառով ԱԳ նախարարի ինքնաթիռը նախատեսված ժամից կես ժամ ուշ է թռիչքն իրականացրել:
Ավելի ուշ վերալիցքավորման նպատակով նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսլանդիայի Կեֆլավիկ օդանավակայանում, որտեղ խնդիրներ են առաջացել ինքնաթիռի ամբողջական լիցքավորման հետ կապված, ուստի Մաասն ու նրա պատվիրակությունը ստիպված է եղել իջնել ինքնաթիռից և սպասել տերմինալում:
Հիշեցնենք, որ մայիսին Մաասը չէր կարողացել ժամանակին մեկնել Բուլղարիա՝ ինքնաթիռի օժանդակ տուրբինի անսարքության պատճառով։ Իսկ ապրիլի 1-ին Գերմանիայի ԱԳ նախարարն ուշացել էր ՄԱԿ-ում կայացած հանդիպումից՝ կրկին ինքնաթիռի անսարքության պատճառով։ A340 օդանավի վայրէջքի ժամանակ պայթել էր շասսիի անիվներից մեկը:
Փետրվարին Մաասը կառավարական ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով չէր կարողացել թռչել Մալիի մայրաքաղաք Բամակոյից: Այդ ժամանակ աֆրիկյան երկրից գերմանական պատվիրակությանը տեղափոխել էր մեկ այլ կառավարական ինքնաթիռ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել