Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպան ապաստան է խնդրել Հունաստանից
Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպան փախել է իր երկրից և քաղաքական ապաստան խնդրել Հունաստանից: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` վկայակոչելով Հունաստանի իրավապահ մարմիններին:
«Նա ռազմական ավիացիայի աշխատակից է: Դիմել է Կալիմնոս կղզու ոստիկանության բաժին և ասել, որ փախել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմից և ապաստան է խնդրել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ սպան երկուշաբթի օրվանից գտնվում է Կալիմնոսի ոստիկանության բաժանմունքում: Հունաստանի բոլոր ուժային կառույցները տեղեկացված են կատարվածի մասին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսից Հունաստանում է գտնվում 8 թուրք զինվորական, որոնք փախել են հեղաշրջման փորձից անմիջապես հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել