Ինքն է իր ոճաբանը. վեցամյա Նորթ Ուեսթը ցնցել է նորաձեւ կերպարներով
Կարծես թե վեցամյա Նորթ Ուեսթը շուտով կստվերի իր ծնողներին ու շատ հայտնի ոճաբան կդառնա։ Նա անձամբ է ընտրում իր հագուստը։ 38-ամյա Քիմ Քարդաշյանի եւ 42-ամյա Քանյե Ուեսթի դուստրը սիրում է գեղեցիկ հագնվել եւ չի վախենում համարձակ համադրություններից։
Հեռուստաաստղը երկրպագուներին ներկայացրել է դստեր կերպարները, որոնք, նրա խոսքով, աղջիկն է կազմել։ Քիմի եւ Քանյեի Ճապոնիա այցի ընթացքում աստղային մայրիկն ազատություն է տվել աղջկան, որը կարողացել է ինքնուրույն ընտրել՝ ինչ հագնել։ Արդյունքում Քարդաշյանն այն եզրակացությանն է եկել, որ դստերը պետք է թույլ տա հագուստ ընտրել նաեւ իր համար։
«Իմ փոքրիկն Նորթն իսկական նորաձեւ աղջիկ է։ Նա ինձ հետ գալիս է ու ընտրում՝ ինչն է իրեն դուր գալիս»,- Instagram-յան էջում գրել է Քիմը։
Հետեւորդները միաբերան հայտարարել են, որ Նորթը ոճի զգացում ունի եւ կարող է հրաշալի ոճաբան դառնալ։
Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ավագ դուստրն առաջին անգամը չէ ազդեցիկ հագուստ ընտրում։ Վերջերս Նորթն ընտանեկան երեկույթին ներկայացել էր քթի հատվածում փիրսինգով։

















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը