Իտալիայի 11 քաղաքներում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր աստիճան են հայտարարել
Իտալիայի ԱՆ-ն հանրապետության 11 քաղաքներում, ներառյալ Հռոմում, շոգի պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր աստիճան է հայտարարել: Համապատասխան զգուշացումը տեղադրված է երկուշաբթի ԱՆ կայքում, գրում է ՏԱՍՍ-ը:
Կանխատեսման համաձայն՝ օգոստոսի 12-ին ըստ Ցելսիուսի սանդղակի մինչեւ 38 աստիճան է սպասվում Իտալիայի մայրաքաղաքում, Անկոնայում, Բոլոնյայում, Բոլցանոյում, Կամպոբասոյում, Ֆլորենցիայում, Ֆրոզինոնեում, Լատինայում, Պերուջայում, Ռիետիում եւ Տրիեստեում: Երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, զգուշացումը կգործի միայն Կամպոբասոյում, Ֆրոզինոնեում, Պերուջայում, Ռիետիում, Պալեռմոյում եւ Հռոմում:
Ընդ որում ըստ օդերեւութաբանների օգոստոսի 12-ին Ապենինյան թերակղզու հյուսիսում սպասվում է ամպրոպ: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ երկուշաբթին կլինի այս շաբաթվա ամենաշոգ օրը: Օդերեւութաբանները կոչ են անում պահպանել բոլոր նախազգուշական միջոցները: Սա հատկապես վերաբերում է երեխաներին եւ տարեցներին: Նրանց խորհուրդ է տրվում մնալ տանը, ավելի շատ ջուր խմել, ավելի հաճախ ցնցուղ ընդունել և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել