Մեծ Բրիտանիայի վարչապետի կինն առաջին անգամ հայտնել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը՝ Մարինա Ուիլերը, որի հետ վարչապետը հիմա ամուսնալուծության գործընթացի մեջ է, առաջին անգամ հայտնել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին: Կիրակնօրյա The Sunday Times պարբերականում հրապարակված իր հոդվածում Ուիլերը հայտնել է, որ այս ամռանը ենթարկվել է տարեսկզբին ախտորոշված արգանդի վզիկի ուռուցքի հեռացման 3 վիրահատության, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ուիլերի խոսքով, որը հայտնի իրավապաշտպան է եւ գրող, իր համար անսպասելի ախտորոշման պատճառով ստիպված էր հետաձգել վաղուց ծրագրած ուղեւորությունը Ռուսաստան: Ընդ որում՝ բուժումը հաջող է անցել, իսկ անալիզները ցույց են տվել, որ ուռուցքը չէր հասցրել տարածվել:
Ուիլերն իր պատմությունն օգտագործել է, որ բրիտանուհիների ուշադրությունը գրավի այն փաստի վրա, թե որքան կարեւոր է պարբերաբար ուռուցքային հիվանդությունների առկայության ստուգման բուժզննում անցնելը: The Sunday Times-ը նշում է, որ թագավորության բնակչուհիների թիվը, որոնք չեն հաճախում իրենց բժիշկների մոտ նշանակված ընդունելությանը պարբերաբար հանձնելու բջջաբանական անալիզներ, հիմա հասնում է 20-ամա առավելագույնին:
Ուիլերը եւ Ջոնսոնը, որոնք 25 տարվա ամուսիններ են եւ 4 երեխաների ծնողներ, անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարել էին առաջիկայում բաժանվելու մասին: Բրիտանիայի 10-րդ նոր վարչապետը Դաունինգ սթրիթի վարչապետական նստավայր է գնացել ընկերուհու՝ Քերրի Սիմոնդսի հետ, որը նրանից 24 տարով երիտասարդ է: Սա բրիտանական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող վարչապետը հրապարակայնորեն մտերիմ հարաբերություններ ունի կնոջ հետ, որը նրա օրինական կինը չէ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել