Ջրածածկ բուդդայական տաճարական համալիրը «դուրս է եկել» ջրից
Հազարավոր ուխտավորներ ժամանում են Թաիլանդ՝ տեսնելու Բուդդայի չորս մետրանոց արձանը: Այն կրկին կրկին հայտնվել է ցամաքում՝ ծանծաղ ջրամբարի տարածքում: Արձանն անգլուխ է: Գլուխը մնացել է ջրի հատակին: Ուխտավորները ցնծում են` երևույթը համարելով հրաշք, մինչդեռ բնապահպաններն ահազանգում են, քանի որ Թաիլանդում ուժեղ երաշտի պատճառով ջրամբարները չորանում են:
Քսան տարի առաջ Թաիլանդի կենտրոնական Լոպբուրի նահանգում՝ աղոթավայրի հարևանությամբ, կառուցվեցին ամբարտակ և ջրամբար: Սա բնակիչներին տվեց մաքուր ջրի աղբյուր, բայց փոխարենը նրանց զրկեց սրբավայրից. Ուոթ Նոնգ Բուա Յայի հսկայական տաճարական համալիրը ամբողջությամբ ջրով ծածկվեց: 2015-ին` երաշտի ժամանակ, տաճարի մի մասը դուրս եկավ ջրից, իսկ այժմ երևում է ցամաքած ջրամբարի հատակից:
Լոպբուրիի բուդդայական վանական համալիրը կրկին կգործի ըստ նշանակության:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել