Թրամփը հայտարարել է, որ Հոլիվուդը լի է չարությամբ և ատելությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հոլիվուդը լի է չարությամբ և ատելությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ում:
«Լիբերալ Հոլիվուդը ծայրահեղ ռասիստական է, որը լի է չարությամբ և ատելությամբ»,- գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ Հոլիվուդում մարդիկ իրենց էլիտա են համարում, բայց իրականում դա այդպես չէ։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ վարձույթում հայտնվող ֆիլմերը ստեղծվում են քաոս սերմանելու համար: Սակայն Հոլիվուդի ներկայացուցիչները դրանում փորձում են մեղադրել ուրիշներին:
«Նրանք իսկական ռասիստներ են և շատ վնասակար են մեր երկրի համար»,- եզրափակել է Թրամփը:
Թրամփի քննադատությունը կապված է վերջերս Տեխասում տեղի ունեցած ողբերգության հետ, երբ երիտասարդ տղամարդը հրաձգություն էր սկսել Էլ Պասո քաղաքի Walmart առևտրի կենտրոնի այցելուների ուղղությամբ : Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հանցագործի թիրախը մեքսիկացիներն էին։
Պատահարի հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ Մեքսիկայի յոթ քաղաքացիներ:
Նշենք, որ Թրամփը վերջերս դարձել էր «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի դափնեկիր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել