Մոսկվայում ոստիկանները համաձայնեցված հանրահավաքից հետո 136 մասնակցի են ձերբակալել
Մոսկվայի կենտրոնում ոստիկանները համաձայնեցված հանրահավաքից հետո 136 մասնակցի են ձերբակալել, որոնք ավելի ուշ մասնակցել են չարտոնված երթին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:
«Չհամաձայնեցված ակցիայի ժամանակ տարբեր իրավախախտումների համար 136 մարդ է ձերբակալվել»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ կառավարությունը համաձայնեցրել էր օգտոստոսի 10-ին եւ 11-ին Սախարովի պողոտայում յուրաքանչյուրին մինչեւ 100 հազար մարդու մասնակցությամբ 2 հանրահավաքի անցկացումը: Հայտատուների թվում էին՝ Մոսկվայի քաղաքային դումայում չգրանցված թեկնածու, «Յաբլոկո» կուսակցության անդամ Ելենա Ռուսակովան, Մոսկվայի քաղաքային դումայում գրանցված թեկնածու Դմիտրի Կլոչկովը, Գենադի Գուդկովի շտաբի ղեկավար Էլվիրա Վիխարեւան, ինչպես նաեւ Մոսկվայի քաղաքային դումայում չգրանցված թեկնածու Դենիս Շենդերովիչը: Ավելի ուշ Վիխարեւան գործակալությանն ասել է, որ կազմակերպիչները հրաժարվել են օգոստոսի 11-ի հանրահավաքից:
Մոկսվայում իշխանությունների հետ չհամաձայնեցված հանրահավաքներ են տեղի ունեցել հուլիսի 14-ին, հուլիսի 27-ին եւ օգոստոսի 3-ին: Ոստիկանությունը խախտումների համար ընդհանուր առմամբ մոտ 1,7 հազար մարդու է ձերբակալել: Քննչական կոմիտեն զանգվածային անկարգությունների եւ իշխանության ներկայացուցիչների դեմ հարձակումների համար քրեական գործեր է հարուցել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել