Միխայիլ Գորբաչովը լուրջ հիվանդ է եւ կես տարի ապրում է հիվանդանոցում
Միխայիլ Գորբաչովը վերջին 6 ամիսն ապրում է հիվանդանոցում: «Նաշ» հեռուստաալիքի «Գորդոն» հաղորդման ժամանակ այս մասին հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, հաղորդում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի առաջին եւ միակ նախագահի «խելքը տեղն է», սակայն կուտակված հիվանդությունների պատճառով շատ դժվար է քայլում:
«Վերջին 2 տարին՝ շատ վատ», — ասել է լրագրողը:
Ընդ որում, ըստ Վենեդիկտովի, իրենք պարբերաբար հանդիպում են ռեստորանում եւ գարեջուր խմում: Հանդիպումների նախաձեռնողն ընդ որում Գորբաչովն է:
Հուլիսի 6-ին Գորբաչովը պատմել էր իր վիճակի մասին հոսպիտալացման մասին լուրերից հետո:
«Սա արդեն երկար ժամանակ է ձգվում է: Բայց ասել, որ ես «թունելի վերջում լույս եմ տեսել, դեռ վաղ է»: Այն դեռ չի երեւում», — ասել էր 88-ամյա քաղաքական գործիչը:
Միխայիլ Գորբաչովը պարբերաբար բժշկական հայտնվում են առնվազն 2001 թվականից: ԽՄԿԿ Կենտկոմի հինգերորդ գլխավոր քարտուղարը եւ ԽՍՀՄ պատմության միակ նախագահը Խորհրդային Միությունում իշխանության է եկել 1985 թվականին եւ երկիրը ղեկավարել մինչեւ դրա փլուզումը՝ 1991 թվականը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել