Թրամփը պատմել է ալկոհոլային կախվածությունից վախի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ալկոհոլային կախվածության պատճառով ալկոհոլ չի խմում: ԱՄՆ նախագահն այս մասին ասել է The Washington Post-ին տված հարցազրույցում:
Թրամփի խոսքով՝ ալկոհոլ չօգտագործելու որոշման վրա ազդել է իր ավագ հանգուցյալ եղբոր՝ Ֆրեդի ալկոհոլիզմը:
«Նա շատ գեղեցիկ էր եւ ես տեսնում էի, թե ինչ է ալկոհոլն անում նրա մարմնի հետ», — խոստովանել է նախագահը:
Թրամփը վստահ է, որ իր գենետիկայում կա հակվածություն ալկոհոլիզմի նկատմամբ:
«Ենթադրենք, ես սկսեի խմել: Լիովին հնարավոր է, որ ես հիմա չխոսեի ձեզ հետ», — ասել է Թրամփը:
Ֆրեդ Թրամփ կրտսերը համալսարանն ավարտելուց հետո օդաչուի կարիերա էր սկսել TWA ավիաընկերությունում, սակայն հայրը պնդել էր ընտանեկան բիզնեսը կառավարելու մասին: Արդյունքում երիտասարդը սկսել էր խմել, նրան հեռացրել էին ընկերությունից, որից հետո Ֆրեդն անցել էր հոր ընկերությունում աշխատանքի: Նա մահացել է 1981 թվականին ալկոհոլիզմի հետեւանքների պատճառով, հաղորդում է Gazeta-ն:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը