Աթամբաեւի կողմնակիցները քանդել են միլիցիայի կորդոնը. ականատեսները տեսանյութ են հրապարակել
Ականատեսները նկարահանել են Կոյ-Տաշ գյուղի ճանապարհին Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցների եւ միլիցիայի միջեւ բախումը, հայտնում է «Sputnik- Ղրղստանը»:
Միլիցիան կորդոն էր տեղադրել, որպեսզի կողմնակիցներին թույլ չտա մոտենալ Ալմազբեկ Աթամբաեւի տանը: Սակայն մոտ 100-150 մարդիկ սկսել են իրավապահների վրա քարեր նետել եւ նրանց հետ են մղել՝ բացելով ճանապարհը, պատմել է ականատեսներից մեկը:
«Ճանապարհն այլեւս փակ չէ: Միլիցիան խաչմերուկից հեռացել է: Բազմության մեջ մոտ 100-150 մարդ կա: Մարդիկ միլիցիոներների վրա քարեր էին նետում: Նրանք ծածկվում էին վահաններով: Մարդիկ մզկիթից ցած գտնվող խաչմերուկի վրա են: Կորդոնը մի քանի թաղամաս տեղափոխել են դեպի «Ալա-Տոո» սովխոզ: Ապրիլի 7-ի փողոցը մարդկանցով լեցուն է, մեքենաները գնում են դեպի Կոյ-Տաշ: Մեկ րոպե առաջ քաղաքացիականները կրկին շտապեցին իրավապահների ուղղությամբ, բայց հետո նահանջեցին»,- հայտնել է ականատեսը:
Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում փորձել է անցկացնել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողություն: Բայց նախկին նախագահի կողմնակիցները գրոհը հետ են մղել: Վերջին տեղեկություններով՝ տուժել է 52 մարդ, նրանցից մեկը՝ հատուկջոկատային, մահացել է հրազենային վիրավորման հետեւանքով:
Այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղական ժամանակով մոտ 16:30-ին Կոյ-Տաշում սկսվել է բախում միլիցիայի եւ ընդդիմադիրների միջեւ: Իրավապահները կիրառում են լուսաձայնայինննռնակներ, Աթամբաեւի կողմնակիցները նրանց վրա նետել են Մոլոտովի կոկտեյլներ եւ քարեր:


















































Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա
Ղրղզստանցի մարզիկները հրաժարվել են մենամարտել իրար դեմ
Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել
Ղրղզստանի ԱԱՊԿ ղեկավարն Աթամբաեւին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
Ղրղզստանում նախկին նախագահ Աթամբաևի ձերբակալության ժամանակ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 136-ի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները