«Ռուսաստանն ու Թուրքիան մեծ ողբերգություն են կանխել Իդլիբում». Էրդողան
Թուրքիան ու Ռուսաստանը, բազմաթիվ ոլորտներում սերտ համագործակցելով, մեծ առաջընթացի են հասել սիրիական խնդրի կարգավորման հարցում և կանխել են Իդլիբում մարդասիրական աղետը: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ռուսաստանի հետ մենք սկսած Սիրիայից, վերջացրած էներգետիկ հարցերից մինչև զբոսաշրջություն գտնվում ենք մտերիմ հարաբերությունների մեջ: Տարեվերջին կավարտենք «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, որով ռուսական գազը կհասցվի Եվրոպա: Ռուսաստանի հետ միասին մենք զգալի առաջընթացի ենք հասել Սիրիայում, կանխել ենք Իդլիբում մեծ ողբերգությունը»,- ասել է Էրդողանն Անկարայում թուրք դեսպանների հետ հանդիպմանը:
Նա հավելել է, որ Սիրիայում սահմանադրական կոմիտեի ձևավորման գործընթացը մոտ է ավարտին:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: Սոչիում 2018 թվականի սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի ու Թուրքիայի ՊՆ ղեկավարները հուշագիր են ստորագրել Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի կայունացման վերաբերյալ և պայմանավորվել են ապառազմականացված գոտու ստեղծման մասին:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը