Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին
Երեքշաբթի Ճապոնիան մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին, որը 74 տարի առաջ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքն էր խլել: Ներկայումս հիշատակի արարողությունն ընթանում է Հիրոսիմայի կենտրոնում Խաղաղության այգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ավանդույթի՝ ամբողջ երկրում մեկ րոպե լռությունը հայտարարվել է տեղական ժամանակով ուղիղ 08:15-ին՝ այն պահին, երբ 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա պայթեց ռումբը: «Մենք, որպես ատոմային ռմբակոծություն վերապրած միակ երկիր, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համանման ողբերգությունը այլեւս երբեք չկրկնվի»,- իր ելույթում նշել է Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին:
Մացուին նաեւ Ճապոնիայի կառավարությանը կոչ է արել վավերացնել միջուկային զենքի արգելման մասին ՄԱԿ կոնվենցիան, որն ընդունվել է 2017 թվականին: «Ես ցանկանում եմ, որ Ճապոնիայի կառավարությունը գիտակցի ատոմային ռմբակոծությունը վերապրած մարդկանց ցանկությունը, որոնք հանդես են գալիս այդ կոնվենցիայի վավերացման օգտին»,- ընդգծել է նա: Հիրոսիմայի քաղաքապետը մեջբերում է կատարել Մահաթմա Գանդիից՝ ասելով, որ ցանկացած գործի համար պայքարն առաջին հերթին պահանջում է սրտացավություն եւ համբերություն:
Հիրոսիմայի վարչակազմը հայտնել է, որ այս տարի արարողությանը մասնակցում են 95 երկրների եւ Եվրամիության ներկայացուցիչներ, մասնավորապես՝ դիվանագետներ միջուկային տերություններ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից: Չինաստանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները հիշատակի միջոցառումներին չեն մասնակցում, մինչդեռ Մալթան առաջին անգամ պատվիրակ է ուղարկել: Հրավերք են ստացել ընդհանուր 157 երկրներ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը