Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Ոճ և դեմքեր

Բաքվի «Жара» փառատոնի «հայկական» սկանդալները. ում են արգելել ելույթ ունենալ փառատոնի ժամանակ և ինչու (լուսանկարներ)

 

Վերջին տարիներին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող «Жара» երաժշտական փառատոնը դարձել է հետխորհրդային տարածքում շոու բիզնեսի ամենաքննարկվող իրադարձություններից մեկը:

Բաքվի «Жара» փառատոնը պարբերաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում ոչ միայն աստղային հյուրերի կազմով, այլև սկանդալներով, այդ թվում՝ հայկական ծագմամբ կամ «հայերին համակրող» երգիչների ժամանման հետ կապված:

«ՌուսԱրմԻնֆո»-ն ներկայացրել է փառատոնի շրջանակում տարբեր տարիների գրանցված «հայկական» սկանդալները։

Կիրկորովի վերադարձը «սիրելի» Ադրբեջան

2016 թվականին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը 15 տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ էր ունեցել Ադրբեջանում: Մինչ այդ երգչի համերգները տարբեր պատճառաբանություններով, մասնավորապես «տեխնիկական խնդիրների» պատճառով չեղյալ էին հայտարարվում: Սակայն խոսակցություններ էին շրջանառվում, որ Ադրբեջան մուտքի արգելքը կապված է երգչի հայկական արմատների հետ։

2018 թվականին «Жара» փառատոնում Կիրկորովը հնչեցրել է այն պաշտոնյայի անունը, որը կագնած էր նրա՝ Բաքու մուտք գործելու արգելքի հետևում:

«Ես շատ եմ սիրում Ադրբեջանը։ Էմին Աղալարովի և տղաների օգնությամբ, որոնք կազմակերպել են փառատոնը, այն պատնեշը, որ գոյություն ուներ իմ և Փոլադ Բյուլբյուլօղլիի միջև, մեկընդմիշտ փլուզվեց»,- հայտնել է Կիրկորովը:

Այժմ Ֆիլիպ Կիրկորովը ոչ մի փառատոն բաց չի թողնում և ամեն տարի այցելում է Ադրբեջան։

 Հայուհի մայր ունեցող Չումակովը և վերջինիս ելույթը Բաքվում

 

Դեռևս 2017 թվականին փառատոնի կազմակերպիչ Էմին Աղալարովի կողմից ռուսաստանցի երգիչ Ալեքսեյ Չումակովին Բաքու հրավիրելու մասին լուրը մեծ սկանդալ էր առաջացրել Ադրբեջանում:

Սկանդալի պատճառն այն էր, որ երգիչը հայկական ծագում ունի (մայրը ծնունդով Ղարաբաղից է)։

Տեղական պարբերականները հոդվածներ էին հրապարակել Չումակովի, նրա հայկական ծագման մասին, ինչպես նաև հիշեցրել էին, որ Չումակովը շոուներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ «միայն հայերն են տիրապետում մուղամին»:

Չնայած քննադատությանը՝ Չումակովը ժամանել էր Բաքու: Ընդ որում՝ երգիչը 2019 թվականին ելույթ ունենալուց հետո արժանացել է նաև հայ երկրպագուների քննադատությանը, որոնց Ադրբեջանում նրա գտնվելը դուր չէր եկել:

 Հայկական ազգանվամբ երգչուհին՝ Բաքվում

 

2018 թվականին սկանդալ էր հասունացել ռուսական էստրադայի երգչուհի Զառայի մասնակցության շուրջ, որի ազգանունը Մգոյան է։

Ադրբեջանցի օգտատերերը մեծ մասամբ դատապարտել էին երգչուհու այցը Բաքու և սա բացատրել էին այն հանգամանքով, որ երգչուհին իր բոլոր համերգների ժամանակ կատարում է «Դլե յաման» հայկական երգը: Ադրբեջանցիները մտահոգություն էին հայտնել, որ նա նույն երգը կկատարի նաև փառատոնի ժամանակ, և դա «ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք» էին որակել։

Չնայած բոլոր ռիսկերին՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհին ժամանել էր Ադրբեջան և ելույթ էր ունեցել փառատոնի ժամանակ:

 Սոսո Պավլիաշվիլին և Ղարաբաղը

2017 թվականին ռուսական էստրադայի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի այցը Բաքու կրկին մեծ սկանդալի պատճառ էր դարձել:

Ադրբեջանցիները նշում էին, որ երգիչն Արցախ է այցելել և այնտեղ համերգ է տվել:

Սակայն Էմին Աղալարովի ջանքերի շնորհիվ Պավլիաշվիլիին հանել էին Ադրբեջանի «սև ցուցակից», և նրան հաջողվել էր ժամանել Բաքու՝ սկզբում համերգով, իսկ հետո՝ «Жара» փառատոնին մասնակցելու:

«Այն գոռացողները, որոնք ուզում են վերադարձնել Ղարաբաղը, թող դիվերսիոն խմբեր ստեղծեն, գնան ու վերադարձնեն։ Ահա նրանք այնտեղ պառկել են բազմոցին, մտածում են՝ կգա Սոսոն, թե չէ։ Դրանից Ղարաբաղի վերադարձը կախված չէ, փառք Աստծո»,-այն ժամանակ ադրբեջանցի քննադատներին պատասխանել էր Պավլիաշվիլին։