Դարի ամենաշքեղ ու թանկարժեք հարսանիքը (լուսանկարներ)
Բրունեյի ապագա սուլթան, արքայազն Աբդուլա Մալիկի և նրա սիրելիի՝ 22-ամյա ծրագրավորող Դայանգկու Ռահաբիատուլ Ադավյա Փենգիրհան Հաջի Բոլքիահի հարսանիքը շքեղությամբ հետ է մղել անգամ բրիտանական գահի ժառանգի հարսանիքին, որը, ի համեմատություն սրա, կարելի է չափազանց համեստ կոչել։
Արքայազն Աբդուլա Մալիկը նորկայիս սուլթան Հասանալ Բոլքիահի հինգ որդիներից կրտսերն է և գահի երկրորդ թեկնածուն։
Հարսի կոշիկները, որոնք պատկանում էին հանրահայտ Քրիստիան Լաբուտեն ապրանքանիշին, պատված էին ադամանդներով և ոսկով։
Հարսանեկան զարդերն ու թագը ևս զարդարված էին ադամանդներով և հսկայական զմրուխտներով, որոնցից յուրաքանչյուրը խաղողի հատիկի չափ ուներ։ Համաձայն տեղի ավանդույթների՝ հարսն իր վրա հարսանիքի ժամանակ պետք է փոխառված ինչ-որ բան կրի։ Այս դեպքում դրանք սկեսրոջ զարդերն էին՝ ադամանդե թագը, վզնոցն ու բրոշը։ Կայացել է հեքիաթային հարսանիք, որի մասին միայն երազել կարելի է։ Եվ չնայած որ հասարակ մահկանացուներին նման շքեղությունն անհասանելի է, ամեն դեպքում, հարսանիքը յուրաքանչյուր զույգի համար իրական տոն է, որը հիշվում է ողջ կյանքի ընթացքում։
Հանդիսավոր հարսանեկան արարողությունը կայացել է Բրունեյի մայրաքաղաքում՝ Բանդեր-Սերի-Բեգավանում գտնվող սուլթանի պալատում։ Սուլթանի նստավայրը, որը կոչվում է Istana Nurul Imam Palace, ունի 1788 սենյակ։ Սուլթանը՝ փեսայի հայրը, վառելիքի մագնատ է և աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա ունեցվածքը գնահատվում է 20-80 միլիարդ դոլար։ Հասանալ Բոլքիահը պետությունը կառավարում է դեռևս 1967 թվականից ի վեր։
Սուլթանը երեք ամուսնությունների ընթացքում ունեցել է հինգ որդի և յոթ դուստր։ Արքայազն Աբդուլ Մալիկը հերթականությամբ Բրունեյի գահի երկրորդ ժառանգն է։ Առաջին որդին՝ Բրունեյի ժառանգական արքայազնը, ամուսնացել է ավելի քան 10 տարի առաջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել