«Նա արյուն էր տենչում». Տեխաս նահանգում իրականացված հրաձգության ականատեսները պատմել են կատարվածի մանրամասները
ԱՄՆ Տեխաս նահանգի՝ Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող և զգալի թվով մեքսիկացի բնակիչներ ուենցող Էլ Պասո քաղաքում տեղի ունեցած հրաձգության ականատեսները պատմել են դեպքի մանրամասները, գրում է РИА Новости-ն:
Ականատեսներից մեկը՝ Քենդալ Լոնգ անունով, հայտնել է, որ հրաձիգը արյուն է տենչացել, և ենթադրել, որ տեղի ունեցածը նախօրոք ծրագրված է եղել: Նրա խոսքով՝ երբ մարդիկ սկսել են փախչել, թվացել է, թե հարձակում կատարած անձը փորձում է հնարավորինս արագ կրակել բոլորի ուղղությամբ՝ ցանկանալով հնարավորինս մեծ թվով մարդկանց սպանել: Լոնգը նշել է նաև, որ Էլ Պասոն ԱՄՆ-ի ամենաանվտանգ քաղաքաներից է համարվում, սակայն վերջին դեպքերից հետո իրավիճակը հավանաբար կփոխվի:
«Մենք պարզապես գնումներ էինք կատարում, կանացի հագուստի բաժնում էինք և պատրաստվում էինք վճարել, երբ մայրիկս ձայներ լսեց, իսկ երբ շուրջը հայացք գցեց, ասաց, որ խոսքը հրաձգության մասին է, մեզ բղավեց՝ փախեք, ես բռնեցի կրտսեր եղբորս ձեռքը և մենք վթարային ելքով դուրս վազեցինք»,- պատմել Բրիթնի Լեչուգան:
Աղջկա խոսքով՝ ողբերգության պահին առևտրի կենտրոնում շատ երեխաներ են եղել, որոնք չեն կարողացել գտնել իրենց ծնողներին: «Բոլորը բղավում էին, բոլորը շոկի մեջ էին և, չիմանալով ինչ անել, փորձում էին թաքնվել»- հավելել է Բրիթնին:
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան Walmart առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունն առնվազն 20 մարդու կյանք է խլել, 26-ը տուժել են, նրանցից շատերի վիճակը ծանր է: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդի, որը հենց դեպքի վայրում հանձնվել է իրավապահներին: Հարձակման դրդապատճառները դեռևս պարզ չեն: Դեպքի առթիվ ատելության հողի վրա հանցագործության հոդվածով քրեական գործ է հարուցվել:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը