Մեծ Բրիտանիան ողջունել է Սկրիպալների թունավորման գործի առնչությամբ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած նոր պատժամիջոցները
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը ողջունել է ԱՄՆ-ի կողմից Սկրիպալների թունավորման գործի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները:
«Մենք ողջունում ենք Ռուսաստանի կողմից Սոլսբերիում մահացու նյարդակաթվածահար նյութի գործածմանն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցները և այդ երկրի կողմից ցուցաբերվող անսասան աջակցությունը»,- թիվթերյան իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինին Ռաաբը՝ նշելով, որ չի պատրաստվում կանգնել ու նայել, թե ինչպես է այդ «սարսափելի զենքը» կիրառվում առանց որևէ հետևանքների:
Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտնել էր գործի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փաթեթի մասին: Պատժամիջոցները պայմանավորված են նրանով, որ Մոսկվան, Վաշինգտոնի պնդմամբ, «երաշխիքներ չի ներկայացրել ամերիկյան օրենքի շրջանակներում»: Խոսքը «քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման» օրենքի մասին է, որը կիրառվել է Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի առնչությամբ:
Պատժամիջոցների առաջին փաթեթը Սկրիպալների գործով սահմանվել էր անցյալ տարվա օգոստոսի 27-ին:
Հիշեցնենք, որ ՌԴ հետախուզության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել էին 2018-ի մարտին`բրիտանական Սոլսբերիում: Լոնդոնը կատարվածի մեջ մեղադրում է Ռուսաստանին, ինչը Մոսկվան կտրականապես հերքում է:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը