«Վախկոտության դրսևորում». Թրամփը մեկնաբանել է Տեխասում իրականացված հրաձգությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի Walmart առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը, որն առնվազն 20 մարդու կյանք է խլել:
«Այսօրվա հրաձգությունը ոչ միայն ողբերգություն է, այլև վախկոտության դրսևորում: Այսօր ես կանգնում եմ մեր երկրի ժողովրդի կողքին՝ դատապարտելու ատելության գործողությունը: Չկա որևէ պատճառ, որը երբևէ կարող է արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը: Ես և Մելանիան մեր զորակցությունն ենք հայտնում Տեխասի բնակիչներին»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Տուժածներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդի, որը հենց դեպքի վայրում հանձնվել է իրավապահներին: Հաղորդվում է, որ հարձակումից առաջ կասկածյալը Twitter-ի իր էջում մանիֆեստ է հրապարակել, որում կողմ է արտահայտվել այս տարվա մարտի 15-ին Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեղած և 50 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումներին:
Մի քանի էջից բաղկացած մանիֆեստում երիտասարդը հայտարարել է, որ իր գործողություններով «պաշտպանում է իր երկիրն օտարերկրյա ներխուժումից», ինչպես նաև կարծիք է հայտնել, թե ներգաղթյալների հոսքից տուժում են ԱՄՆ-ի մշակույթն ու տնտեսությունը:
Դեպքի առթիվ ատելության հողի վրա հանցագործության հոդվածով քրեական գործ է հարուցվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել