Հրաձգություն Էլ Պասոյում․ զոհվել է 20 մարդ
Երիտասարդ տղամարդը կրակ է բացել ամերիկյան Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի Walmart խանութում, հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ հրաձգության պահին խանութում գտնվել է 3000 մարդ, որոնցից 26-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ մի քանիսի վիճակը ծանր է։
Նահանգապետ Ջորջ էբորթն անվանել է տեղի ունեցածը որպես «Տեխասի պատմության մեջ ամենամահաբեր օր»։ Ոստիկանությունը հայտնել է, որ ներկայումս հետաքննվում է՝ արդյոք հանցագործությունը կատարվել է ատելության հողի վրա։
Կասկածյալը ձերբակալվել է Walmart խանութի սահմաններից դուրս՝ Cielo Vista Mall մերձակայքում, հայտնել է Էլ Պասոյի ոստիկանապետ Գրեգ Ալենը։ Անանուն աղբյուրները տեղեկացրել են Associated Press-ին, որ կասկածյալը 21-ամյա Պատրիք Քրուզիուսն է։ Սակայն Էլ Պասոյի ոստիկանությունը չի հրապարակել նրա անունը, միայն հաստատել է, որ նա Ալեն քաղաքի բնակիչ է։
Քաղաքի ոստիկանապետը հայտնել է, որ նրանք ունեն կասկածյալի մանիֆեստը, որի հիման վրա կարող են ենթադրել, որ հանցագործությունը կատարվել է ատելության հողի վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել