ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կեսից ավելին հանդես է եկել Թրամփի իմփիչմենթի օգտին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծ մասը հանդես է գալիս պետության ղեկավար Դոնալդ Թրամփի իմփիչմենթի օգտին, փոխանցում է UPI-ն՝ հիմնվելով վերջին վերլուծության տվյալների վրա:
The Washington Post պարբերականը հայտնում է, որ Ներկայացուցիչների պալատին այսպիսի որոշման է դրդել անդամներից մեկի՝ Սալուդ Քարբաջալի հայտարարությունը, որը մեջբերել էր հատուկ դատախազ Մյուլլերի ցուցմունքներից արտահայտություն եւ հայտնել, թե ինչ պատճառով է հանդես գալիս իմփիչմենթի օգտին:
«Մեր ժողովուրդը վերջին մի քանի տարիներին այս նախագահից տեսել եւ լսել է այն, ինչը մեր ժողովրդավարության մեջ տեղ չունի: Մենք տեսել ենք, թե Դոնալդ Թրամփն ու նրա դաշնակիցներն ինչպես են միջամտել մեր ընտրություններին, մենք հետեւել են, թե ինչպես է պատռվածք տալիս մեր հասարակության բարոյական կառուցվածքը եւ, ինչն ամենակարեւորն է, մենք հասկացել ենք, որ մեր ժողովրդի առաջնորդը ճշմարտությունից խուսափում է, իր անձնակազմին խրախուսում է պարբերաբար ստել քննիչներին եւ օբստրուկցիայի մեջ է ներգրավված առնվազն 10 դեպքով»,- հայտարարել է Քարբաջալը՝ Թրամփի գործողությունները անվանելով հանցավոր:
«Եթե այդ բաներն աներ որեւէ մեկ ուրիշը, ապա նա կբախվեր օրինական հետեւանքների»,- հավելել է քաղաքական գործիչը:
Արդյունքում՝ Ներկայացուցիչների պալատի 235 անդամից 118-ն աջակցել է ԱՄՆ նախագահի իմփիչմենթին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել