Իտալիայում կալանավորել են «Նդրանգետա» մաֆիայի հետախուզվող պարագլխին
Իտալիայի պետական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ուրբաթ Կալաբրիա հարավային մարզում կալանավորել են հզորագույն հանցավոր կազմակերպություն «Նդրանգետայի» վտանգավոր պարագլուխներից մեկին՝ Դոմենիկո Կրեային, որը գրեթե 5 տարի համազգային հետախուզման մեջ էր, լրագրողներին հայտնել է մարզային իրավապահ մարմինների ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կրեան, որը 2015 թվականին ներառվել էր Իտալիայի առավել վտանգավոր հանցագործների ցուցակի մեջ եւ հետախուզվում էր, Կալաբրիայում գլխավորում էր ամենախոշոր մաֆիոզ գերդաստաններից մեկը: Նա 2015 թվականին առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման մի շարք ծանր հանցագործությունների համար, այդ թվում՝ մաֆիոզ գործունեությանը եւ շորթմանը մասնակցության համար: Սակայն նրա կատարած հանցագործությունների դատավարությունը շարունակվել է: Արդյունքում՝ այս տարվա ապրիլին Կրեայի նկատմամբ կայացվել է վերջնական դատավճիռ. նա դատապարտվել է 21 տարվա բանտարկության:
Կալաբրիայի իրավապահների տեղեկություններով՝ 37-ամյա մաֆիոզը կալանավորվել է լուսաբացին Սանտա Դոմենիկա դի Ռիկադի քաղաքի ոչ մեծ վիլլայում: Կալանավորելու պահին նրա հետ են եղել կինը եւ երկու անչափահաս երեխաները: Հանցագործի մոտից առգրավվել է 5 հազար եվրո:
Իտալիայի ՆԳՆ ղեկավար Մատեո Սալվինին շնորհավորել է իրավապահներին հաջողության համար՝ նշելով, որ Կրեան Կալաբրիայում վերջին ծանր հանցագործն էր, որն արդարադատությունից թաքնվում էր:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը