Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Կարծիք

Ընտրություններում կեղծիքը եղել է գրագետ, մեկ կենտրոնից ղեկավարվող. յուրաքանչյուր տեղամասում 400 վիրտուալ ընտրող (Գծագրեր)

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճակագրական մշակումը ցույց է տալիս, որ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել կեղծիքներ, որոնք ի տարբերություն նախորդ ընտրությունների կատարվել են լավ կազմակերպված, նախնական հսկայական նախապատրաստական աշխատանքների շնորհիվ, ներքին գործերի նախարարության կողմից տրված ուռճացրած ընտրացուցակների հիման վրա։ ՀՀ-ում առկա յուրաքանչյուր անկախ ընտրողի կողքին ստեղծվել է վիրտուալ՝ գոյություն չունեցող մեկ այլ ընտրող, որը պարկեշտորեն ներկայանում է ընտրատեղամաս և կատարում նախապես հանձնարարված ընտրությունը։

Ընտրական համակարգում կեղծիքը այնքան է կատարելագործվել, որ անպատրաստ դիտորդը ողջ ընթացքում գտնվելով ընտրատեղամասում չի կարող ֆիքսել առերևույթ որևէ խախտում, այնինչ յուրաքանչյուր տեղամասում առկա է 400-ի կարգի վիրտուալ ընտրող, որոնց իրական կամ կեղծ անունները օրինական կերպով արդեն ընգրկված են ընտրացուցակներում։ Այս ՖԵՅՔ ընտրողները ներկայացնում են լրիվ օրինական, պետության կողմից տրված նույնականացման քարտեր կամ հին տեսակի անձնագրեր։ Հիմա պարզ է դառնում թե ինչու բիոմետրիկ նմուշի անձնագրերի պարտադիր փոխանակումը անսպասելի կերպով դադարեցվեց՝ բիոմետրիկ անձնագիրը կրում է մատնահետք, որը ստուգելի է ցանկացած միջազգային օդանավակայանում։

Այսինքն հանրապետության տարածքում գործել են ամեն տեղամասին կից քսան հոգանոց խմբեր, որոնք օրվա ընթացքում այցելել են քսան տարբեր տեղամասեր։ Բնականաբար, այն տեղամասերում ուր վերահսկողությունը թույլ է եղել, ինչպես նաև գյուղական որոշ շրջաններում գործել են ավելի պարզ, բայց նախապես պլանավորված սցենարով։



Քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի տոկոսային հարաբերությունը Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նկատմամաբ՝ ստացված 2010 տեղամասերից։ Կան տեղամասեր, որ մասնակցությունը 100%-ից բարձր է, օրինակ՝ 20/10 տեղամասում 120.32%՝ ի հաշիվ լրացուցիչ ցուցակների։

Մասնակիցների համար մաթեմատիկական սպասումը կազմել է 60.98%, իսկ մասնակցության միջինը եղել է 60.95%: Այս ընտրություններ մասնակիցների տոկոսի բաշխման ֆունկցիան ուղղակի իդեալական է։ Նկատվում է ընտրություններից առաջ կատարած տիտանական աշխատանքը՝ պետք էր իմանալ, որ տեղամասում ինչ քանակությամբ ֆիկտիվ ընտրողների ինտերվենցիա կազմակերպել, ինչը և փայլուն կերպով արվել է։ Վիճակագրական պատկերը պարզապես իդեալական է՝ նկ 1, բաշխումը համարյա գաուսյան, ի տարբերություն 2013-ի նախագահական ընտրությունների, ուր կեղծիքը երևում էր անզեն աչքով։

Նախագահական 2013 թ. ընտրությունների Քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվի տոկոսային հարաբերությունը Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նկատմամաբ։ Մաթեմատիկական սպասումը 51.83%, միջինը 60.63%: 62%ից մինչև 89% հատվածում գտնվող մոտ իննը հարյուր տեղամասերում՝ տեղամասերի ընդհանուր թվի մոտ կեսը, միանգամից կարելի է խոտանել որպես բացահայտ խախտումներ պարունակող տեղամասեր։ 2017թ․ ընտրություններում նման տեղամասեր չկան՝ կեղծիքը եղել է գրագետ, մեկ կենտրոնից ղեկավարվող։

Որպեսզի ստացվեր մաքուր գաուսյան բաշխում, որպեսզի ՄԱթ սպասումը մոտ լիներ միջին արժեքին, Զեղծարարական կենտրոնին անհրաժեշտ էր նախապես իմանալ հստակ որ տեղամասում քանի մարդ է գալու իրենց կողմից և եկողներից հաստատ քանիսն են ՀՀԿ ընտրելու։

Ահա թե, ինչու էին անհրաժեշտ դպրոցների տնօրենների կողմից ստեղծվող ցուցակները՝ ընտրությունների արդյունքների կեղծումը գրագետ կազմակերպելու համար, վիճակագրական տվյալներում մաթ սպասումը միջինին մոտ ստանալու համար։

Եթե ՀՀԿ կուսակցությանը հետաքրքվում էր, թե ընտրողների որ տոկոսն է իրենց կողմ քվեարկելու, ապա կա քաղաքակիրթ ձև դա պարզելու՝ այն է՝ սոցիոլոգիական հարցումներ անցկացնելը կամ պատվիրելը։ Բանը նրանում է, որ սոց հարցումը չի պատասխանում, թե հատկապես որ տեղամասում քանի հոգի կգան, և հատկապես որ տեղամասում քանի տոկոս ՀՀԿ-ն կստանա։ Դրա համար անհրաժեշտ են կոնկրետ ցուցակներ՝ անուն, ազգանուն, հասցե պարունակող, ինչը դպրոցներում և այլ պետական հիմնարկներում արվում էր։ Միարժեք վստահությամբ կարելի է պնդել, որ տխրահռչակ ցուցակները ընտրությունները գրագետ կեղծելու համար են պատրաստվել և անկախ նրանից աշխատանքային ժամին են դրանք ստեղծվել, թե հետո, ստեղծողները կատարել են քրեորեն հետապնդելի արարք՝ աջակցել են կեղծիքների կատարմանը։ Շեղվելով հիմնական թեմայից նշեմ նաև, որ քաղաքացիների մասին տվյալներ հավաքել, պահել, տարածելը հետապնդվում է ՀՀ քրեական օրենսգրքով։

ՀՀԿ կողմ ստացված ձայների տոկոսային բաշխմը (նկ.3) արդեն նորմալ չէ։ Մաթ սպասումը 41.18% իսկ միջինը 48.49% , ֆունկցիան անբնականորեն երկսայրի է, հեռու գաուսի նորմալ բաշխումից, 70%ից 94.2% շրջանում ակնհայտ են մոտ 250 տեղամասեր որոնցում եղել են բացահայտ կեղծիքներ ՀՀԿ օգտին։ Այստեղ զգացվում է կեղծիքները թաքցնելու մեծ աշխատանք, որն իր արդյունքը տվել է վերոնշյալ 250-ից տարբերվող տեղամասերում։

ՀՀԿ կողմ ստացված ձայների տոկոսային հարաբերությունը վավեր քվեաթերթիկների քանակի նկատմամբ։ Բաշխումը չի համընկնում Գաուսի նորմալ բաշխման ֆունկցիային։

 

Ծառուկյան դաշինքն կողմ ստացած ձայների կորը արդեն միարժեք կարելի է անմխիթար որակել։ Մաթ սպասումը 14.21% այնինչ միջին արժեքը պետք է լիներ 27.21%։ Այստեղ արդեն 28.4% ից մինչև 79.56% տիրույթում գտնվող մոտ 650 տեղամասերի արդյունքները կարելի է միանգամից խոտանել՝ որպես բացահայտ կեղծիք պարունակող։ Այսինքն միմիայն ՀՀԿ և Ծառուկյան դաշինքի կողմ ստացած ձայների վիճակագրական ուսումնասիրության հիման վրա կարելի է վստահ պնդել որ 900 տեղամասերում առկա են եղել բացահայտ խախտումներ ու կեղծիքներ, որոնց հիման վրա այդտեղ անցկացված ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեին ինչպես Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում կայացված ընտրությունների արդյունքները։ Ընթերցողի մոտ հարց կարող է առաջանալ, ինչու ընտրությունները չեն կեղծվել այնպես, որ ստացվող բոլոր բնութագրական վիճակագրական ֆունկցիաները նորմալ լինեին։ Բանը նրանում է, որ խնդիրը բազմապարամետրական է, կեղծելով «մաքուր» օրինակ ընտրությունների մասնակիցների թվում, ստանում ես անթաքույց, բացահայտ կեղծիքների հայտանիշ մասնակից երկրորդ կուսակցության մոտ, էլ չեմ խոսում ռեյտինգային մասնակիցների թվերի մասին։

Ծառուկյան Դաշինքի կողմ ստացած ձայների տոկոսային հարաբերությունը վավեր քվեաթերթիկների քանակի նկատմամբ։ Դրությունը այստեղ անմխիթար է, բաշխումը հեռու է նորմալ Գաուսի բաշխումից, իսկ 28.4% ից մինչև 79.56% տիրույթում գտնվող մոտ 650 տեղամասերի արդյունքները կարելի է միանգամից խոտանել՝ որպես կեղծիք պարունակող։

Ավետիս Սադոյանի ֆեյսբուքյան էջից