Ժոզե Մոուրինյո. Ինչպես կարող եմ Մխիթարյանին դուրս թողնել մեկնարկային կազմից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր խաղով արժանացել է մեկնարկային կազմում հանդես գալուն:
«Ինչպես կարող եմ Մխիթարյանին դուրս թողնել մեկնարկային կազմից, եթե նա լավագույնն էր նախորդ խաղում: Իհարկե, ես չեմ կարող անել դա: Ֆուտբոլիստներն իրենք են ստիպում ընտրել իրենց: Ես այստեղ եմ, որպեսզի վերլուծեմ նրանց ելույթները եւ անկեղծ լինեմ նրանց հետ: Այդպիսի հրաշալի խաղից հետո Հենրիխը պետք է խաղա: Դա պարզից էլ պարզ է»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին՝ Երեւանի ժամանակով 23։55-ին, «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության 23-րդ տուրում կընդունի «Հալ Սիթիին»: Մանչեսթերցիները նախորդ խաղն անցկացրել էին Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում՝ 4:0 հաշվով հաղթելով «Ուիգանին»: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ դարձել գոլի հեղինակ:


















































Հենրիխ Մխիթարյանը գոլը «Ռոմայի» կազմում
Մխիթարյանը՝ Ռայոլայի մասին․ Նա միշտ ձգտում է, որ իր խաղացողներն իրենց զգան երջանիկ
Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել
Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել
Ո՞ւմ նկարն է Հենրիխ Մխիթարյանի հեռախոսի էկրանին
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում