Գյումրիում նախընտրել են ընտրակաշառք վերցնել, բայց մաքրություն չանել
Գյումրեցի ուսանողներից մեկը սոցիալական կայքերի միջոցով 250 հոգու շրջանում հարցում է իրականացրել, պարզելու համար, թե գյումրեցիները, հանուն գումարի ձայնը վաճառելուց զատ, էլ ինչի՞ են պատրաստ:
«250 անձանց, ընտրություններից առաջ՝ մարտի 5-9-ը, նամակներ եմ ուղարկել ընտրակաշառք առաջարկելով, գոյություն չունեցող թեկնածուի անունից: Ընտրությունների ավարտից հետո՝ ապրիլի 2-13-ը, նույն 250 անձինք ստանում են առաջարկ՝ գումարի դիմաց մատուցել տարբեր ծառայություններ»,- ասում է ինքնատիպ գիտափորձ կատարած երիտասարդը։
Նրա խոսքով՝ 250 հոգուց 190-ը համաձայնել է վերցնել գումարը եւ վաճառել ձայնը: Նրանք նաեւ դեմ չեն եղել գումարը վերցնելու նպատակով հանդիպել ինչ-որ անհայտ վայրում:
«250 հոգուց եւ ոչ մեկը չի համաձայնել մատուցել այլ ծառայություն: Օրինակ՝ կատարել մաքրություն»,- ասում է հարցումներ իրականացրած երիտասարդը:
Նա մանրամասնում է, որ «տարբեր ծառայությունների» մեջ որեւէ անպարկեշտ,ստորացուցիչ առաջարկ չի եղել: Ընդամենն առաջարկ է եղել մասնակցել քաղաքի մաքրության աշխատանքներին, մասնակցել շինաշխատանքների, ծառատունկի, մանկատան երեխաներ խնամելուն, ծերերին այցելելուն եւ խնամելուն:
Երիտասարդը նշում է, որ ընտրակաշառքի համար առաջարկել է 10-ից 15 հազար ՀՀ դրամ՝ 5 տարվա համար, մաքրության, ծերերին մի քանի ժամ խնամելու, ծառատունկի համար կրկին 10-ից 15000 դրամ՝ 15-20 րոպեի համար:
Ահա այսպիսի հասարակություն ունենք: Հետեւությունն ինքներդ արեք:
Դավիթ Գասպարյան
Գյումրի


















































Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց
Գյումրիի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չտրվել սադրանքների
Կարմիր ու սեւ բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին. լսվում են հայհոյանքներ (տեսանյութ)
Գյումորւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Ինչպես են կարմիր բերետավորները մուտք գործում Գյումրիի քաղաքապետարանի շենք (տեսանյութ)
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից