Բիլ Գեյթսն աշխարհի միլիարդատերերի ցուցակում զիջել է դիրքերը՝ առաջին անգամ հայտնվելով 3-րդ հորիզոնականում
Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg գործակալության միլիարդատերերի ցուցչի գոյության 7 տարիների ընթացքում առաջին անգամ հայտնվել է 3-րդ հորիզոնականում: Մինչ այդ նա կա՛մ գլխավորել է աշխարհի միլիարդատերերի ցանկը, կա՛մ հայտնվել է 2-րդ հորիզոնականում:
Ամեն օր թարմացվող աղյուսակի երկրորդ հորիզոնականում ներկա պահին ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն է, որն առաջ է անցել Գեյթսից:
Գործակալությունը գրում է, որ թանկարժեք իրերի արտադրությամբ զբաղվող Louis Vuitton Moët Hennessy ընկերությունը Փարիզում ռեկորդային մակարդակի է հասել և իր զուտ արժեքը 107,6 մլրդ դոլարի հասցրել՝ ավելի քան 200 մլն դոլարով գերազանցելով Microsoft-ի հիմնադրին, ընդ որում՝ անցած ամիս Առնոն առաջին անգամ ընդգրկվել է միլիարդատերերի եռյակում:
Առաջին հորիզոնականում 125 մլրդ դոլար կարողությամբ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է:
Գործակալությունն ընդգծում է, որ Գեյթսը կշարունակեր աշխարհի ամենահարուստ մարդը լինել, եթե բարեգործական գործունեությամբ չզբաղվեր: Նա ավելի քան 35 մլրդ դոլար է նվիրաբերել Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամին:
Ինչ վերաբերում է Բեզոսին՝ այս տարի նրա ակտիվների զուտ արժեքը 125 մլրդ դոլարի է հասել՝ անգամ նախկին կնոջից՝ Մաքքենզի Բեզոսից ամուսնալուծությունից հետո, ինչի արդյունքում վերջինս աշխարհի 4-րդ ամենահարուստ կինն է դարձել:
Bloomberg գործակալության միլիարդատերերի ցուցիչը հիմնվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի վրա, որոնցում միլիարդատերերը գործունեություն են ծավալում:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա