Իմքայլական Բագրատ Թունյանն իրեն քննադատողներին դեգեներատ է անվանել եւ սպառնացել
ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բագրատ Թունյանը վրդովվել է իրեն ուղղված քննադատություններից եւ դրանց հեղինակներին դեգեներատ անվանել:
«Քաղաքացի դեգեներատներ,
Հասկանում եմ, որ կոմլեքսավորված եք ու ինքնահաստատվելու խնդիր ունեք։ Կամ ինչ-որ շահեր։ Կամ ինչ-որ մեկի կամակատարն եք։
Բայց եթե ըստ ձեզ, իմ կարծիքը ձերինից տարբերվելը ձեզ իրավունք է տալիս վիրավորել կամ սպառնալ, ուրեմն էդ մոտեցումը ինձ իրավունք է տալիս խորապես թքած ունենալ ձեր կարծիքի վրա։
Ֆեյսբուքում առյուծ կտրողներ, մի չարաշահեք էն հանգամանքը, որ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ ինձ զուսպ եմ պահում, ու համարժեք չեմ պատասխանում։ Բայց հավատացեք՝ կարող եմ ոչ միայն համարժեք, այլ խիստ անհամարժեք։ Ախր շատերիդ իրական կյանքում գիտեմ՝ ձեր ապրածն էլ, ձեր դուխն էլ, ձեր արժեքներն էլ, իրական շահերն էլ։ Երկու կոպեկի համար ձեր ծնողներին էլ կծախեք, եկել եք բարոյականության դասեր ե՞ք տալիս։ Փողոցում հանդիպեք, ամոթից ճամփեքդ կփոխեք...
Ով էլ իմ խոսքերի ու որոշումների մեջ հետին միտք է տեսնում, կհիշեցնեմ՝ «каждый все понимает по мере своей испорченности»:
Հա, ու երբեք ոչ մեկիդ թող չթվա, թե ինձնից շատ եք մտածում մեր երկրի համար»։
Բագրատ Թունյանի ամբողջական գրառմանը կարող եք ծանոթանալ այստեղ:


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ