Ինչպե՞ս գտնել հարուստ փեսացու. բլոգերի խորհուրդները
Բրիտանացի բլոգեր Աննա Բեյը իր յութուբյան էջում տեղադրել է տեսահոլովակ-ուղեցույց՝ ինչպես գտնել հարուստ փեսացու։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Բլոգերը խորհուրդ է տալիս իր հետևորդներին նախ ուշադրություն դարձնել արտաքինին: Խորհուրդ է տալիս նաև հաճախ այցելել այնպիսի տեղեր, որտեղ նախընտրում են լինել հարուստ տղամարդիկ, օրինակ, առողջ սննդի սուպերմարկետներ, բարձրակարգ սրճարաններ ու հագուստի սրահներ, զբոսանավային շոուներ:
Ճամփորդությունը դեպի Եվրոպայի ամենաթանկարժեք ծովափնյա հանգստավայրերը ևս աշխատող տարբերակ է՝ հատկապես Իբիցա և Միկոնոս: Բեյը խորհուրդ է տալիս օգտագործել բոլոր կապերը և «ներթափանցել» փակ երեկույթներ, բարձրաշխարհիկ հարսանիքներ ու հավաքներ, որտեղ բացի հարուստ տղամարդկանցից՝ նաև ռոմանտիկ, գեղեցիկ և տրամադրող միջավայր է:
Ի դեպ, Աննա Բեյն Instagram-ում 50 000 բաժանորդ ունի, իսկ նրա YouTube-ի էջը կոչվում է School Of Affluence (Հարուստների դպրոց) :
Բեյը նաև իր անձնական փորձն է փոխանցում բաժանորդներին, թե ինչպես ծանոթացավ իր բանկիր ընկերոջ հետ: Այդ սիրո պատմության մասին գրել է նաև բրիտանական մամուլը:
Ի դեպ, mայիսին շվեյցարական Ցյուրիխը գնահատվել է որպես ռոմատիկ հանդիպումների համար ամենաթանկ քաղաք: Օրինակ` այնտեղ սիրելիի հետ կինո գնալը, փաբում ընթրելը, 1-2 բաժակ գարեջուր խմելն ու տաքսիով տուն գնալն արժե մոտ 200 եվրո: Ամենաթանկ քաղաքների 5-յակում են նաև Օսլոն, Կոպենհագենը, Հելսինկին, Տոկիոն:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը