Ամենատարեց ամերիկուհին բացահայտել է երկարակեցության գաղտնիքը
Հյուսիսային Կարոլինայի 114-ամյա բնակչուհի Ալելիա Մերֆին ասել է, որ պատկառելի տարիքի է հասել հավատքի և ակտիվ ապրելակերպի շնորհիվ: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է NBC New York-ի տեղեկատվական պորտալը:
Ըստ աղբյուրի՝ Մերֆին իր 114-ամյակը տոնել է հուլիսի 6-ին՝ հարազատների և ընկերների հետ: Միջոցառմանը տարեց կինը ներկայացել է դեղին զգեստով՝ թագը գլխին: Նրա խնամակալը՝ Նատալյա Մլամբիզոն, լրագրողներին ասել է, որ հոբելյարն ամբողջ կյանքում հետևել է սննդակարգին և զբաղվել է սպորտով:
«Հավատացեք Աստծուն եղեք կարգապահ, սա է երկարակեցության բանալին»,- ասել է Մերֆին: Հարազատները նշել են, որ կինը երբեք ալկոհոլ չի օգտագործել, նա սիրում է պաղպաղակ և շոկոլադ: Ամերիկուհին հիմա ապրում է իր օգնականի և նրա թոռնուհու հետ:
Ալինա Մերֆին ԱՄՆ ամենատարեց բնակիչն է դարձել 2019 թվականի հունվարին 114-ամյա Լեսի Բրաունի մահից հետո: Աշխարհի ամենատարեց բնակիչը՝ 116-ամյա Քանե Տանական, ապրում է Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա