Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Վերլուծական

Էրդողանն ընդդեմ Թուրքիայի` հանուն իր պաշտոնի

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հայտարարել է, թե երկրի բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել նախագահի լիազորությունների ընդլայնմանը: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընդունված փոփոխությունները նախագահին հսկայական լիազորություններ կտրամադրեն: Ավելին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի պաշտոնում կարող է մնալ մինչեւ 2029 թվականը: Ի դեպ, 2029-ին Էրդողանը կլինի 75 տարեկան:

Քվեաթերթիկների 99.45 տոկոսի հաշվումից հետո ԲԸԽ-ն հայտարարել է, թե փոփոխություններին կողմ է արտահայտվել սահմանադրական հանրաքվեի մասնակիցների 51.47 տոկոսը, իսկ դեմ՝ 48.63-ը: Ահա այս նվազագույն տարբերությամբ Թուրքիան գնում է արմատական փոփոխությունների: Հետաքրքիրն այն է, որ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը, Էրդողանը հայտարարեց իր հաղթանակի մասին, առաջացնելով ընդդիմության եւ հանրաքվեին դեմ արտահայտվողների զայրույթը:  

Ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է, թե բողոքարկելու է արդյունքները եւ պահանջելու է քվեաթերթիկների առնվազն 60 տոկոսի վերահաշվարկը:

Թուրքիայի ամենամեծ եւ տնտեսապես զարգացածքաղաքները դեմ են արտահայտվել Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը: Ստամբուլը, Անկարան, Իզմիրը եւս դեմ արտահայտված քաղաքներից են: Դեմ են արտահայտվել նաեւ Ադրբեջանում, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, Ռուսաստանում, Անգլիայում եւ ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի քաղաքացիները:

Իսկ ահա Թուրքիայի ամենաաղքատ շրջանները, որտեղ գերակշռում են ոչ թե քրդերը, այլ թուրքերը, ինչպես նաեւ Կենտրոնական Եվրոպայում բնակվող թուրքերը աջակցել են Էրդողանի նախաձեռնությանը:

Ստացվում է, որ Թուրքիայի ճակատագիրը որոշել են աղքատներն ու ծայրահեղ իսլամիստները: Նրանց թեթեւ կամ ոչ այնքան թեթեւ ձեռքով Թուրքիան ընկավ հետադիմության գիրկը: Երկիրը խորհրդարանական հանրապետությունից վերածվեց ոչ թե նախագահականի, այլ սուլթանոության: Էրդողանն այնքան լիազորություններ ունի, որքան ժամանակին Թուրքիայի սուլթանը: 

Թուրքիայի ամենախոշոր երկու ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են բողոքարկել արդյունքները: Քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է, որ իրենց տեղեկություններով կեղծվել է ընտրողների առնվազն չորս տոկոսի քվեները: Այս կուսակցությունում համոզված են, որ արտակարգ դրությունը քրդաբնակ շրջաններում եւ մոտ մեկ տարի շարունակվող հետապնդումներն ընդդիմադիր գործիչների նկատմամբ չէին կարող չազդել արդյունքների վրա եւ ստվեր չգցել հանրաքվեի վրա:

Ժողովրդահանրապետական կուսակցությունում էլ վստահ են, որ տեղի է ունեցել աննախադեպ ընտրախախտումներ: Նրանք վստահ են, որ քվեաների 60 տոկոսի վերահաշվարկը կփոխի իրավիճակը: 

Փաստորեն հանրաքվեն Թուրքիան բաժանել է երկու մասի: Առանց այն էլ շատ խնդիրներ ունեցող այս երկիրն ավելի բարդ իրավիճակում հայտնվեց: 

Եթե հանրաքվեի արդյունքները հաստատվեն, ապա Էրդողանն իրավունք կունենա արտակարգ դրություն մտցնել անկախ խորհրդարանի ցանկության, նշանակել նախարարներին, հրամանգրեր հրապարակել, որոնք օրենքի ուժկստանան, դատավորներ նշանակել, եւ որ ամենակարեւորն է, ցանկացած պահի ցրելխորհրդարանը:

Այսպիսով, եթե անկեղծ լինենք, ապա Թուրքիան վերածվում է սուլթանության, որտեղ չի լինի նաեւ վարչապետի պաշտոնը: Նախագահ-սուլթանի ձեռքում է հայտնվելու ամբողջ գործադիր իշխանությունը, նրան է ենթարկվելու ամբողջ բյուրոկրատիան:

Էրդողանը որեւէ լուրջ հակակշիռ չի ունենալու: Նույնիսկ խորհրդարանը չի կարող հակակշիռ լինել, քանի որ ցանկացած պահի կարող է լուծարվել նախագահի կողմից: Էրդողանն ասում է, թեսահմանադրական փոփոխություններից հետո իրենց կառավարման համակարգը նմանվելու է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, բայց այնտեղ նախագահը լուրջ հակակշիռներ է ունենում, ինչը բացակայում է Թուրքիայի պարագայում:

Ժողովրահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քլչդրօղլուն համոզված է, որ Էրդողանի կողմնակիցների հաղթանակը սպառնալիք է ամբողջ երկրի համար: «Էրդողանն 80 միլիոն մարդու նստացրել է մի ավտոբուս, որն արգելակներ չունի»,- շեշտել է նա:

Ընդդիմադիրները նաեւ նշում են, որ հեռուստաալիքները, որոնք գտնվում են Էրդողանի կոշտ վերահսկողության տալ, բառիս բուն իմաստով զբաղված էին միայն փոփոխությունների քարոզչությամբ: բացի այդ, շեշտվում է, որ հանրաքվեից առաջսպառնալիքներ են եղել «ՈՉ»-ի կողմնակիցների նկատմամբ: Հիշեցնենք, որ ամռանից սկսած ձերբակալվել են տասնյակ հազարավոր ընդդիմադիրներ, իսկ հարյուր հազարավորները զրկվել են աշխատանքից: Նրանց մեղադրում են հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:

Թուրքիայում շատերը համոզված են, որ ամռանը Էրդողանը հեղաշրջումը բեմականացրեց հենց միայն նրա համար, որ ազատվի ընդդիմադիր շատ գործիչներից եւ նախապատրաստի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Արդեն վաղուց ակնհայտ էր, որ Էրդողանը ցանկանում է մինչեւ կյանքի վերջ պահպանել իշխանությունը եւ դրա համար պատչաստ է ցանկացած քայլի:

Նրա ղեկավարման տարիներին Թուրքիան գնալով ավելի ու ավելի թուլացավ, իսկ այժմ անկումն ավելի մեծ արագությամբ կընթանա: Իսկ առաջիկա նախագահական ընտրությունները տեղի կունենան միայն 2019-ին, որին Էրդողանը եւս մասնակցելու իրավունք կունենա:

Վարդան Մխիթարյան