Հաջողության օրենքների ցանկը
1. Դատարկության օրենք
Եթե ձեզ նոր կոշիկ է պետք, հները դեն նետեք։ Եթե ձեզ նոր հագուստ է պետք, մաքրեք ձեր զգեստապահարանը հներից։ Դուք պետք է ինքնակամ հրաժարվեք ձեր կարծրատիպերից։
2. Շրջանառության օրենք
Պատրաստ եղեք հրաժարվել ձեր ունեցածից, որպեսզի ստանաք այն, ինչ ուզում եք։
3. Երեւակայության օրենք
Նախ դուք պետք է ձեր երեւակայության մեջ պատկերացնեք ձեր բարգավաճումը։ Գրի առեք ձեր իդեալական օրվա նկարագրությունը ու այն ոչ մեկին ցույց մի տվեք։ Այդ նկարագրությունը պահեք ձեզ մոտ ու ազատ ժամանակ անընդհատ վերընթերցեք այն։
4. Ստեղծագործության օրենք
Մարդը կարող է բարգավաճման հասնել իր մտքերի, ինտուիցիայի ու երեւակայության էներգիայի միջոցով։
5. Տալու ու ստանալու օրենք
Եթե ինչ-որ բան եք տալիս, ապա դա տասնապատկված չափով ձեզ է վերադառնում։ Եթե դուք բարիք եք ստանում, շատ կարեւոր է այն կիսել ձեր շրջապատի հետ։ Եթե դուք շնորհ ունեք ու չեք օգտագործում այն՝ ուրեմն դուք դրանով նվաստացնում եք ձեր աստվածային էությունը։ Սեփական ունակություններին պատշաճ հարգանքով վերաբերվելու համար դուք պետք է ուրախանաք ձեր շնորհներով ու այն կիսեք ուրիշների հետ։ Եթե այդպես անեք, դուք ձեր կյանքում ավելի շատ բարիք կստանաք։
6. Տասանորդի օրենքը
Տիեզերքը միշտ վերցնում է իր տասանորդը։ Դա պարզապես երախտիքի հարկն է՝ ձեր ունեցածի 10 տոկոսը։ Դուք երբեք չեք իմանա, թե ձեր տասանորդը ինչպես կվերադառնա ձեզ։ Խոսքը զուտ գումարի մասին չէ։ Այդ տասանորդը նաեւ կարող է վերադառնալ ձեզ ինչ-որ մեկի հետ հաշտեցման, նոր ընկերներ ձեռք բերելու, հիվանդությունից ապաքինվելու ձեւով։
7. Ներողամտության օրենք
Եթե դուք չեք կարողանում ներել մարդկանց, դուք չեք կարողանա ընդունել ձեր հարստությունը։ Եթե ձեր հոգին լցված է ատելությամբ, սերը չի կարող այնտեղ տեղ գտնել։ Դուք պետք է ազատվեք բոլոր բացասական զգացմունքներից, որոնք տիրում են ձեզ ու հանգիստ չեն տալիս։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը