«Դա երիտասարդների խաղ է». Բրեդ Փիթը մտադիր է ավարտել կարիերան
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը GQ ամսագրին տված հարցազրույցում ակնարկել է դերասանական կարիերան ավարտելու մասին՝ նշելով, որ ցանկանում է ճանապարհը երիտասարդներին զիջել, գրում է people.com-ը:
«Ես իսկապես կարծում եմ, որ կինոն երիտասարդների խաղ է: Չեմ ասում, թե ավելի տարեց դերասանների համար կարևոր դերեր չկան, պարզապես զգում եմ, որ այդ խաղն առաջ կգնա իր բնական հունով, բնական ընտրության սկզբունքով»,- ասել է Փիթը:
Նա հույս է հայտնել, որ ֆիլմարտադրության մեջ տեղ կա թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու դերասանների համար, սակայն չի բացառել, որ ինքը կարող է ոլորտում «դինոզավր» լինել՝ առանց այդ մասին իմանալու:
Նա հավելել է, որ մտադիր է ամեն տարի ավելի ու ավելի քիչ նկարահանվել ֆիլմերում՝ ի վերջո իրեն ռեժիսորի և պրոդյուսերի աշխատանքին նվիրելով:
«Ամեն դեպքում ինձ հետաքրքիր է հետևել, թե ինչպիսին կլինի կինոյի ապագան, ինչ ձև կստանա այն: Ինձ շատ են դուր գալիս սթրիմինգ ծառայությունները, մեզ ավելի շատ որակյալ նախագծեր են մատուցվում, ավելի ու ավելի շատ սցենարիստներ ու դերասաններ են ի հայտ գալիս, ինչը միայն վկայում է բազմաթիվ տաղանդավոր մարդկանց գոյության մասին»,- ասել է 55-ամյա դերասանը:
Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ Փիթը ցանկանում է թողնել դերասանական կարիերան ոչ միայն տարիքի, այլև երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար, որոնց հետ նախկին կնոջից՝ Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո ավելի քիչ է տեսնվում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը