Մեգան Մարքլն անհարմար իրավիճակում է հայտնվել, երբ արքայազն Հարին անտեսել է նրան (տեսանյութ)
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները հայտնվում են անհարմար դրության մեջ այնքան հաճախ, որքան հասարակ մահկանացուները: Տարբերությունն այն է, որ նրանց սխալները տեսագրվում և հայտնվում են համացանցում: Օրերս հերթական «անհարմար» տեսանյութի հերոսուհին է դարձել արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հաղորդում է The Sun-ը:
Հունիսի 29-ին արքայազն Հարին մասնակցել է բեյսբոլի խաղի՝ աջակցելու New York Yankees թիմին: Նրան ուղեկցել է կինը, որը ծննդաբերությունից հետո երրորդ անգամ է ուղեկցում ամուսնուն: Միջոցառման ժամանակ ամուսիններն իրենց տեղն են զբաղեցրել տրիբունայում և, մեծ հաշվով, թաքնվել կողմնակի հայացքներից։ Սակայն հանդիսատեսներից մեկին հաջողվել է ոչ միայն նկատել անհարմար իրավիճակը, որում հայտնվել է Սասեքսի դքսուհին, այլև տեսագրել այն:
Խաղի ընթացքում Հարին սկսել է աշխույժ զրուցել ընկերոջ հետ, որը նստած է եղել իր աջ կողմում։ Մեգանը, որը նստած է եղել ամուսնու ետևում, նրան փորձել է հարց տալ: Սակայն Հարին ուշադրություն չի դարձրել նրան և շարունակել է զրուցել ընկերոջ հետ։ Մեգանը չի կարողացել թաքցնել իր շփոթմունքը և ստիպված է եղել խաղի վրա կենտրոնանալ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ մարզադաշտում չափազանց աղմուկի պատճառով Հարին պարզապես չի լսել կնոջը և այդ պատճառով է նրա հարցն անպատասխան թողել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը