Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ Չկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվել Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Որտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետով ՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ Պապոյան

Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Կարծիք

Հեղափոխական «գիքորների» ու «համբոների» հավերժ կռիվը

Իշխող ուժի տանը կռիվ է ընկել։ Ու քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, ուստի «Գիքորի» ու «Համբոյի» տեղերը փոխվել են։ «Համբոն» ու «Գիքորն» արդեն տարաձայնություններ ունեն։ Այլ բան չէր էլ կարող լինել։

Հեղափոխական «գիքորներն» ու «համբոներն» այժմ իրար ավելի շատ են ատում, քան «Բազազ Արտեմին»։ Պատճառը շատ «պրոզայիկ» է. ներտեսակային պայքարը միշտ ավելի դաժան է լինում, քան միջտեսակայինը։ Մանավանդ երբ հեղափոխական «գողոնը» կիսելու հարց կա։

Եթե հեղափոխությունը պահանջում է միասնականություն, ապա հեղափոխության միջոցով իշխանության գալը հանգեցնում է բաժանման։ Նախկին ընկերներն ու համախոհները բաժանվում են և թշնամանում։ Ատելության մթնոլորտը տարածվում է նախ և առաջ թիմի ներսում, ապա՝ հասարակության մեջ։

«Ժողովրդի մարդը» հենց դառնում է «վոժդ», սկսում է վերացնել նախկին հավասարներին։

«Վոժդիզմը» բնորոշ է հեղափոխական առաջնորդներին, որոնք չեն սիրում վկաներին։ Իրենց «նախորդ կյանքի» վկաներին։ Քանզի վկաները երբեք «վոժդին» չեն ընդունի որպես մեսիա (ինչպես հանցագործ աշխարհում, այնպես էլ հեղափոխականների շրջապատում առաջին դեմքերը միշտ չեն սիրում վկաներին)։

«Վոժդի» թիմակից–վկաները գիտեն, թե իրականում ով է «վոժդ» դարձած դուրսպրծուկը։ Հենց դա է պատճառը, որ հեղափոխությունից հետո «վոժդը» սկսում է դաժան «վեթինգի» ենթարկել սեփական շրջապատը։ Հին ընկերներին ոչնչացնում է ու զրոներով համալրում նոր թիմը։

Բոլոր հեղափոխությունների կարգախոսները «Մերժի՛ր»–ի ոգով են ներծծված։

Ուշագրավն ու պարադոքսալն այն է, որ «Մերժի՛ր» կարգախոսով իշխանության եկած «վոժդի» համար միշտ էլ ավելի մերժելի են սեփական դիմագիծ ունեցող թիմակիցները, քան նա, ում մերժելով է եկել իշխանության։

Ռոբեսպիերը գիլյոտինի մոտ տարավ իր հեղափոխական ընկեր Դանտոնին։

Ստալինի համար ավելի մերժելի անձ չկար, քան հեղափոխական Տրոցկին։

Հիտլերը իշխանության եկավ բռնությամբ, ու այդ հարցում նրան օգնում էր «կռված տղան»՝ «ԷՍ ԷՅ»–ի ղեկավար Էռնստ Ռյոմը։ Հետո Հիտլերը կազմակերպեց «երկար դանակների գիշեր», որի ժամանակ սպանվեցին «ԷՍ ԷՅ»–ի գրոհայինները՝ Ռյոմի հետ միասին։ Հիտլերին նրանք արդեն պետք չէին, քանզի նրա նախորդ կյանքի վկաներն էին։ Ֆյուրերը ստեղծեց նոր պատժիչ մեքենա՝ «ԷՍ ԷՍ»։

Սահակաշվիլին «վարդերի» հեղափոխության ժամանակ իշխանության եկավ Ժվանիայի ու Բուրջանաձեի ընկերակցությամբ։ Հետո Ժվանիան սպանվեց, իսկ Բուրջանաձեն հեռացվեց իշխանությունից։

Սահակաշվիլին դարձավ ավտորիտար առաջնորդ, բանտերով անցկացրեց ավելի քան 200 հազար Վրաստանի քաղաքացու, սեփականություն խլեց ավելի քան 36 հազար տնտեսվարող սուբյեկտից, հանձնեց տարածքները, Վրաստանը սարքեց Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդ և հիմա փախած է Վրաստանից։

Մի խոսքով, ոչ մի նոր բան չկա այս հին աշխարհում, և Հայաստանում տեղի ունեցողը տեղավորվում է օրինաչափությունների մեջ։

Զուտ սպորտային հետաքրքրության հարց է, թե արդյոք որոշ ժամանակ անց մենք ունենալու ենք Կերենսկո՞ւ տարբերակը, թե՞ այլ սցենար կլինի։

Գլխավոր հարցն այն է, որ այս ընթացքում անվտանգության ուղղությամբ կորուստներ չունենանք։

Ի դեպ, «վոժդի» հեռացումն էլ պետք է կառավարելի լինի, որպեսզի երկիրը չվնասվի։ Գիտությունն այդ ամենի պատասխանն ու ձևերն էլ է տվել։ Կիրառական քաղաքագիտությունը հզոր զենք է, եթե դրանից օգտվել գիտես։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից