Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Ոճ և դեմքեր

«Ես այդպես չէի վարվի». Սոսո Պավլիաշվիլին մեկնաբանել է Կատամաձեի՝ ՌԴ-ում այլևս ելույթ չունենալու որոշումը

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Սոսո Պավլիաշվիլին, անդրադառնալով հայտնի վրացի ջազ կատարող Նինո Կատամաձեի շուրջ բարձրացած աղմուկին, կոչ է արել չքննադատել նրան՝ ռուս-վրացական հարաբերությունների սրացման ֆոնին ՌԴ-ում այլևս ելույթ չունենալու հայտարարության պատճառով:

«Նինո Կատամաձեն իր որոշումներն է կայացնում: Ես այդպես չէի վարվի, սակայն ես նրան չեմ դատապարտում և ձեզ էլ խնդրում եմ՝ մի՛ դատապարտեք, քանի որ նա շատ տաղանդավոր մարդ է: Միգուցե, ժամանակի ընթացքում Նինոն կրկին համերգներով Ռուսաստան կգա»,-Պավլիաշվիլիի խոսքը մեջբերում է sputnik-georgia.ru-ն:

Երաժիշտն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում զգացմունքներին ազատություն տալը ճիշտ չէ:

Անդրադառնալով երկու պետությունների հարաբերություններում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ Պավլիաշվիլին շեշտել է, որ, ընդհանուր առմամբ, Վրաստանում Ռուսաստանին վատ չեն վերաբերվում, պարզապես ոմանք ցանկանում են բացասական կերպար ստեղծել:

Նրա համոզմամբ՝ ինչ-որ բան իմանալու և զգալու համար պարզապես պետք է Վրաստան գնալ, այլ ոչ թե Մոսկվայից ինչ-որ եզրակացություններ անել:

Վրացի հայտնի ջազ երգչուհի Նինո Կատամաձեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ ի նշան բողոքի այլևս ելույթ չի ունենա Ռուսաստանում՝ նկատի ունենալով հունիսի 20-ից ի վեր ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությունը: Հետաքրքրական է, որ որոշ ժամանակ անց երգչուհին հեռացրել է գրառումը, որում հայտնել էր, որ հունիսի 22-ին Մոսկվայի ջազ փառատոնում իր ելույթը վերջինն է այդ երկրում:

Մեկ այլ վրացի արտիստուհի՝ օպերային երգչուհի Անիտա Ռաչվելիշվիլին, կիրակի իր հայրենակիցներից ներողություն էր խնդրել Ռուսաստանում ելույթ ունենալու համար:

Սրան ի պատասխան Russia Today հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ալիքում մասնավորապես գրել է. «Եվս մի վրացի երգչուհի՝ ինչ-որ Անիտա, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել իր հայրենակիցներից, որ ինչ-որ մի ժամանակ ելույթ է ունեցել Ռուսաստանում: Իսկ ես հարց ունեմ իմ համերկրացիներին՝ ինչ-որ մեկն իսկապե՞ս ցանկանում է հանգստանալ մի երկրում, որտեղ արտիստները ստիպված են ներողություն խնդրել նրա համար, որ առնչվել են մեզ հետ»,- գրել է Սիմոնյանը՝ ենթադրելով, որ հիմա վրացի երգչուհիները իրեն ռուս ազգայնական կհռչակեն:

Հիշեցնենք, որ վրացիների զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ընդդիմադիր գործիչները չեն հանդուրժել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռից:

Հունիսի 20-ի գիշերը ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ էր տուժել: Բախումներից հետո 305 մարդ էր բերման ենթարկվել: