Պլյուս չափի մոդելն արտասվել է` կարդալով իր բիկինիով լուսանկարների մեկնաբանությունները
Իռլանդացի պլյուս չափի մոդել Իրենա Դրեզին խոստովանել է, որ արտասվել է, երբ տեսել է Instagram-ի օգտատերերի մեկնաբանություններն իր լուսանկարի վերաբերյալ, որում բիկինի է կրում, հայտնում է The Sun-ը։
Դրեզին նկարահանվել է PrettyLittleThing առցանց խանութի գովազդային արշավում, որում լուսանկարիչները չեն խմբագրել մոդելի մարմինը, և դա հիացրել է գնորդներին։

«Անհավանական է։ Մեկնաբանությունների 90 տոկոսը դրական էր։ Անկեղծ ասած, ես արտասվեցի։ Աղջիկներն ինձ բազմաթիվ հաղորդագրություններ են ուղարկել՝ ներկայացնելով իրենց պատմությունները։ Նրանք հիշում են ինձ ու փողոց դուրս գալիս տոպով, նրանք այլևս չեն վախենում ցույց տալ իրենց ձեռքերը»,- նշել է մոդելը։ Դրեզիի խոսքով՝ այպիսի արդյունքն իրեն հույս է ներշնչել, որ իսկապես օգնում է մարդկանց։

22-ամյա մոդելի խոսքերով, նա ամբողջ կյանքում բարդույթավորված է եղել կազմվածքի պատճառով, իրեն մշտապես համեմատել է սլացիկ կազմվածք ունեցող հասակակիցների հետ, ամաչել ու մարմինը թաքցրել է լայն հագուստի միջոցով։ «Դա այն է, ինչ կործանում է ձեզ։ Ի վերջո բոլոր մարդիկ տարբեր են։ Ոչ ոք պարտավոր չէ մյուսին նման լինել»,- եզրափակել է մոդելը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը