Ամերիկացի սոցիոլոգները պարզել են, որ կանանց 1/3-ը տղամարդկանց հետ ժամադրության է գնում հանուն անվճար ընթրելու հնարավորության
ԱՄՆ Azusa Pacific համալսարանի սոցիոլոգները պարզել են, որ կանանց մեկ երրորդը տղամարդու հետ հանդիպման է գնում ոչ թե հանուն հարաբերությունների, այլ անվճար ճաշելու կամ ընթրելու հնարավորության: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Social Psychological and Personality Science ամսագրում:
Գիտնականների կազմակերպած հարցմանը մասնակցել է գեղեցիկ սեռի՝ սոցկայքերում գրանցված շուրջ 800 ներկայացուցիչ: Սոցիոլոգները կազմել են երիտասարդ կանանց հոգեբանական պատկերը և ստուգել, թե ինչպես են նրանք վերաբերում ժամադրություններին:
Պարզվել է, որ հարցման մասնակիցների 33%-ը կյանքում առնվազն մեկ անգամ ռոմանտիկ ժամադրության է գնացել հանուն անվճար սնվելու: Բացի այդ՝ ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նման միջոցների դիմող կանայք մի շարք բացասական հատկանիշներ ունեն, մասնավորապես՝ նրանք հաճախ տառապում են նարցիսիզմով, մաքիավելիզմով և հոգեկան խանգարումներով, առանձնանում են էմպատիայի ցածր մակարդակով, միևնույն ժամանակ նրանք կողմ են սեռային դերերի մասին ավանդական պատկերացումներին:
Սոցիոլոգները նշել են, որ ճիշտ նույն կերպ իրենց կարող են դրսևորել նաև տղամարդիկ, սակայն նրանց մասով այդպիսի հետազոտություն դեռևս չի իրականացվել: Գիտնականները մտադիր են մոտ ապագայում լրացնել այդ բացը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա