Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամ Իրավիճակը Ուկրաինայում և Ղրիմում Իրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածք OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր Կատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը

Հայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Բիզնես

Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան

Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից և ելույթներից։ Սակայն երկիրը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների առջև, և, անկախ ամեն ինչից, կարևոր եմ համարում իմ դիրքորոշումը հայտնել որոշ հարցերի շուրջ։

Թեման, որի մասին ես ցանկանում եմ իմ տեսակետը ներկայացնել, շատ գործնական նշանակություն ունի և բառացիորեն վերաբերում է մեր երկրում ապրող յուրաքանչյուր ընտանիքի, միաժամանակ այն կարող է նոր, իրական մարտահրավեր դառնալ ողջ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Խոսքը գույքահարկի հնարավոր փոփոխության մասին է։

Ինձ իրավունք եմ վերապահում այս թեմայով տեսակետ հայտնել միայն այն պատճառով, որ ավելի քան 6 տարի զբաղեցնելով տարածքային կառավարման նախարարի պաշտոնը՝ բառացիորեն ամենօրյա ռեժիմով զբաղվել եմ այս հարցով, ինչպես նաև 2016-2018թթ. բազմիցս մասնակցել եմ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք գույքահարկի բարձրացման շուրջ անցկացված քննարկումներին։ Միանգամից ասեմ, որ այսօր գույքահարկի բարձրացման գաղափարի շուրջ իմ ունեցած բացասական վերաբերմունքն այն շարքից չէ, երբ քննադատում են կառավարության ներկայացրած ցանկացած առաջարկություն, եթե չեն հանդիսանում այդ կառավարության անդամ։ Այսօրվա կառավարության որոշ ներկայացուցիչներ, հատկապես՝ ֆինանսական և ՊԵԿ բլոկից, գիտեն, որ սա իմ սկզբունքային դիրքորոշումն է եղել՝ սկսած այն պահից, երբ 2008թ.-ին ստանձնել եմ նախարարի պաշտոնը, և այդ դիրքորոշումը պահպանվել է մինչ օրս։

Այսպիսով, արժե՞ արդյոք այսօր քննարկել գույքահարկի բարձրացման թեման։

Կարող եմ միանգամից պատասխանել. քննարկել գուցեև կարելի է, բայց գույքահարկը բարձրացնել՝ ոչ։ Ինչո՞ւ։

Թեման հասկանալու համար հարկավոր է նախ մի փոքր ծանոթանալ դրա նախապատմության հետ։ Գույքահարկի բարձրացման թեման միշտ քննարկվել է մի քանի համատեքստում.

1. Որպես եկամտի լրացուցիչ աղբյուր տեղական բյուջեների համար՝ լոկալ խնդիրները լուծելու նպատակով, քանի որ գույքահարկը համալրում է համայնքային, ոչ թե պետական բյուջեն։

2. Որպես սոցիալական արդարության հասցեական քաղաքականություն իրականացնելու գործիք, մասնավորապես՝ սահմանելու ավելի բարձր հարկեր հարուստների և ապահովված ընտանիքների համար, որոնք հանդիսանում են մեծ և թանկարժեք գույքի սեփականատերեր։

3. Որպես տեղական բյուջեների եկամուտների մակարդակը բարձրացնելու միջոցով՝ պետական բյուջեից դոտացիայի տեսքով համայնքներին տրամադրվող միջոցները խնայելու հնարավորություն, որի արդյունքում այդ միջոցները հնարավոր կլիներ ուղղել այլ պետական ծրագրերի կամ կարիքների ապահովմանը։

Այսօր գույքահարկի բարձրացումը դիտարկվում է նաև մեկ այլ իրողության համատեքստում՝ որպես եկամտահարկի համահարթեցման արդյունքում պետական բյուջեի եկամուտները կոմպենսացնող միջոց։ Որքանով տեղյակ եմ՝ այս գաղափարն ակտիվորեն խրախուսում են միջազգային ֆինանսական կառույցների մեր գործընկերները։

Քանի որ իմ այս հոդվածը ոչ այնքան պրոֆեսիոնալ-մասնագիտացված, որքան հանրային քննարկման բնույթ է կրում, հետևաբար՝ փաստարկները նույնպես ընդհանրական կլինեն։ Կփորձեմ ներկայացնել իմ դատողություններն առավելագույնս պարզ ձևակերպումներով։

Ի սկզբանե մենք պետք է հասկանանք, որ գործող տեղական հարկման և ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգերի շրջանակներում տեղական հարկերի և տուրքերի որևէ չափաքանակ չի կարող լուծել գլխավոր խնդիրը՝ ապահովել համայնքային բյուջեների ինքնաբավությունը՝ տեղական հանապազօրյա հարցերի լուծման համար։ Առաջիկա տարիներին պետբյուջեից տեղական համայնքներին դոտացիաներ տրամադրելու մշտական անհրաժեշտություն է լինելու. խոսքը հատկապես խոշոր քաղաքային և գյուղական համայնքների մասին է։

Հանրային նշանակության ի՞նչ նպատակ է հետապնդում կառավարությունը՝ առաջ քաշելով գույքահարկի բարձրացման գաղափարը։ Սա է հիմնական հարցը։ Կարո՞ղ է արդյոք կառավարությունն այս կերպ իր առջև հանրային ընդգրկուն սոցիալական արդարություն հաստատելու նպատակ դնել։ Վստահ չեմ, որ սա է հանդիսանում կառավարության հիմնական ցանկությունը, քանի որ այդ դեպքում վերջինս չէր հրաժարվի եկամտահարկի աճող սանդղակի սկզբունքից, երբ ավելի շատ աշխատավարձ ստացողներն ավելի շատ հարկեր էին վճարում։ Բացի այդ, հարկավոր է հասկանալ հետևյալը, որ եկամտահարկի աճող սանդղակի չեղարկումը դրական ազդեցություն կունենա մի քանի հազար մարդու համար, որոնք ստանում են 1 մլն դրամ և ավելի եկամուտ, մինչդեռ գույքահարկի բարձրացումը լրացուցիչ ծախսերի տեսանկյունից կանդրադառնա այն վճարող բոլոր հարկատուների վրա։ Այդ դեպքում անհրաժեշտություն կառաջանա՝ մտածել կիսաքայլերի մասին. ասենք՝ բարձրացնել հարկերը միայն հարուստների համար և միայն, ենթադրենք, որոշակի բնակավայրերում։ Սակայն այն արդեն տեղական բյուջեները լրացուցիչ եկամուտներով համալրելու տեսանկյունից ոչ մի բյուջետային էֆեկտ չի ունենա։ Կներեք, բայց այն ավելի շուտ կնմանվի հարկային պոպուլիզմի։

Կարո՞ղ է արդյոք ֆինանսական տեսանկյունից գույքահարկի բարձրացումը փոխհատուցել եկամտահարկի հին և նոր համակարգերի տարբերության շնորհիվ առաջացող բյուջեի եկամուտների կորուստները։ Ոչ, քանի որ եկամուտը, որը պետությունը կստանա գույքահարկի բարձրացման արդյունքում, անհամեմատ քիչ է լինելու, քան այն եկամուտը, որը պետությունն ապահովում էր եկամուտների աճող սանդղակի շնորհիվ։

Բացի այդ, հարկավոր է ազնվորեն պատասխանել հարցին՝ արդյո՞ք կառավարությունը նախատեսում է կրճատել համայնքներին տրամադրվող բյուջետային դոտացիաները նույն չափով, որքանով լինելու են լրացուցիչ եկամուտները։ Եթե ի սկզբանե կիրառվելու է այս սկզբունքը, ուրեմն հանրությանը մոլորության մեջ են գցում, քանի որ այս պարագայում գույքահարկի բարձրացումը համայնքային խնդիրները լուծելու առումով զրոյական արդյունք է ունենալու. համայնքների փաստացի ֆինանսական ռեսուրսները մնալու են նույնը և չեն ավելանալու։ Քաղաքացիների համար պարզ չի լինելու, թե ինչ նոր ծառայություններից են իրենք օգտվում, կամ որակական ինչ փոփոխություններ են կատարվել համայնքներում գույքահարկի բարձրացումից հետո, ինչ է փոխվել իրենց կյանքում՝ բացի նրանից, որ իրենք սկսել են ավելի շատ հարկ վճարել համայնքին։ Իսկ եթե դոտացիաները չեն կրճատվելու, ապա ֆինանսական հետևանքներն ակնհայտ կլինեն համայնքի համար, սակայն հասկանալի չի լինի դրա արդյունքը պետբյուջեի համար, ինչն ակտիվորեն առաջ են քաշում միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները։

Կարո՞ղ է արդյոք գույքահարկի բարձրացումը նպաստել տնտեսական ակտիվության աճին, ինչպես նաև ազդել երկրում շինարարության տեմպերի վրա։ Այստեղ հարկավոր է հաշվի առնել մի քանի հանգամանք.

– Գույքահարկի էական ավելացումը կարող է հանգեցնել անշարժ գույքի շուկայում պահանջարկի նվազմանը։ Սա կարող է շատ ծանր անդրադառնալ հատկապես թանկարժեք թաղամասերի վրա։ Այստեղ կարևոր նշանակություն ունի նաև այն, որ հատկապես Երևան քաղաքի կենտրոնում շինարարության կոշտ կարգավորումներն արդեն իսկ կարող են հանգեցնել նոր անշարժ գույքի ինքնարժեքի ավելացմանը, դրան գումարած՝ գույքահարկի ավելացումն ընդհանրապես կթուլացնի այդ սեգմենտի նկատմամբ հետաքրքրությունը։ Սա կհանգեցնի մեր քաղաքացիների բարօրության վատթարացմանը, քանի որ մի բան է՝ այժմ ունենալ բարձրարժեք բնակարան կամ առանձնատուն, մեկ այլ բան է, երբ այդ արժեքը սկսում է փոքրանալ, իսկ ապրանքի նկատմամբ հետաքրքրությունը՝ նվազել։ Չպետք է մոռանալ, որ Երևանի կենտրոնում այժմ բնակվում են՝ ինչպես «նոր հարուստները», այնպես էլ՝ երկրի հին ու բարի մտավորականությունը, որը կկանգնի ծանր իրականության առաջ։

– Անշարժ գույքի շուկայի նկատմամբ կթուլանա նաև օտարերկրյա ներդրողների, հատկապես՝ սփյուռքի մեր հայրենակիցների հետաքրքրությունը։ Մի բան է՝ գնել բնակարան և տարեկան կտրվածքով դրա համար վճարել ոչ մեծ գումարներ՝ ձեռք բերելով կապիտալ, մեկ այլ բան է, երբ այդ կապիտալը քեզ եկամուտ չի բերում, և նույնիսկ չի աճում դրա գինը, իսկ դու սկսում ես դրա պահպանման համար ավելի շատ գումար ծախսել, այդ թվում՝ վճարելով ավելի մեծ գույքահարկ։ Միասին վերցված՝ այս բոլոր հանգամանքները կարող են հանգեցնել նրան, որ շատերը կցանկանան վաճառել իրենց ունեցվածքը, ինչը կհանգեցնի շուկայում առաջարկի ավելցուկի, իսկ դա իր հերթին՝ կհանգեցնի անշարժ գույքի գների անկմանը։ Շուկայում առաջարկի ավելցուկը խնդիրներ կստեղծի նոր շինարարական նախագծերի համար։

– Մյուս կարևոր հետևանքը կլինի այն, որ գույքահարկի ավելացումը կհանգեցնի ծառայությունների արժեքի բարձրացմանը, հատկապես՝ Երևանի կենտրոնում և պահանջարկ վայելող այլ վայրերում։ Գույքահարկի բարձրացումը կհանգեցնի անշարժ գույքի սեփականատերերի կողմից վարձակալության տրվող տարածքների և շենքերի վարձավճարը բարձրացնելու օբյեկտիվ ցանկությանը, իսկ այդ տարածքներում այսօր գործում են ռեստորաններ, հյուրանոցներ, խանութներ և փոքր ու միջին բիզնեսի այլ օբյեկտներ։

– Միշտ, երբ քննարկման է դրվում գույքահարկի բարձրացման հարցը, հարկավոր է հաշվի առնել նաև այն իրողությունը, թե այդ քայլն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման վրա։ Չէ՞ որ, ընդգծում եմ, մենք մոռանում ենք, որ գույքահարկը տարածվում է ոչ միայն բնակարանների, այլև անշարժ գույքի բոլոր ձևերի վրա, այդ թվում՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակություն ունեցող։ Ակնհայտ է, որ գործարարության համար լրացուցիչ ծախսային բեռը չի կարող դրական անդրադառնալ բիզնեսի զարգացման և ընդարձակման տեմպի վրա։ Այստեղ կարող են առարկել, թե՝ «չէ՞ որ մենք փոխել ենք եկամտահարկի սանդղակը»։ Ստացվում է այսպես. մի որոշմամբ՝ թեթևացնում, մյուսով՝ ավելացնում ենք բիզնեսի բեռը։ Իսկ ի վերջո ո՞վ է այս ամենից շահում՝ սեփականատե՞րը, գործատո՞ւն, թե՞ աշխատողը։ Միգուցե պետությո՞ւնը։

Ինչպիսի՞ ինստիտուցիոնալ կամ համակարգային արդյունք կարող է ունենալ գույքահարկի բարձրացումը։

Այդպիսի արդյունք հնարավոր կլինի ապահովել, եթե կառավարությունը որոշի անցում կատարել տեղական հարկման նոր հայեցակարգի, այսպես կոչված՝ միասնական հարկին, որը կփոխարինի հողի հարկին և գույքահարկին։ Սա աշխարհում ամենատարածված տեղական հարկման մեխանիզմն է։ Այս մոտեցմամբ հնարավոր կլինի լուծել ևս մեկ կարևոր խնդիր՝ սահմանել հողի իրական շուկայական արժեքը։ Բոլորին հայտնի է, որ այսօր հողի կադաստրային արժեքը և դրա շուկայական արժեքն անգամներով կարող են չհամընկնել։ Ժամանակին կառավարությունում մշակվել էր միասնական հարկին աստիճանաբար անցում կատարելու պլան-հայեցակարգ։ Կարևոր է նաև կադաստրային գոտիների քանակի ավելացումը, ինչը հնարավորություն կտա ավելի հասցեական և արդար գույքահարկ սահմանել։

Անհրաժեշտ է նոր և ավելի ժամանակակից պատկերացում առ այն, թե ինչ եկամուտների հաշվին պետք է ձևավորվեն համայնքային բյուջեները։ Չէ՞ որ մենք պետք է հասնենք այն մակարդակին, երբ առավելագույն քանակությամբ ծառայություններ պետք է մատուցվեն տեղական համայնքների, այլ ոչ՝ պետության կողմից։ Այդպես ավելի հեշտ է տեղական իշխանությունններից պահանջել համապատասխան որակ և վերահսկել այն, սակայն միաժամանակ վերջիններս պետք է ունենան բավարար միջոցներ ու հնարավորություններ՝ արդի պահանջներն իրականացնելու համար։ Ընդ որում, հարկավոր է ելնել նրանից, որ համայնքները պետք է լինեն առավելագույնս անկախ և ինքնուրույն։

Հայաստանում համայնքային բյուջեների եկամուտների հիմնական աղբյուրներն են հողի և անշարժ գույքի հարկերը, տեղական տուրքերը, վարձավճարները։ Մենք, ի տարբերություն շատ երկրների, պետական տուրքերից, օրինակ՝ եկամտահարկից, շահութահարկից, բնապահպանական վճարներից, և այլն, համայնքային բյուջեներ գումարներ մասհանելու պրակտիկա չունենք։ Չբարձրացնելով համայնքային հարկերի դրույքաչափը՝ հարկավոր է գտնել համայնքային բյուջեների առկա միջոցների օպտիմալ և ռացիոնալ օգտագործման ձևեր։ Նման ձևերից մեկը համայնքների խոշորացումն էր։

Արդյոք հնարավո՞ր են բարդություններ վարչարարության տեսանկյունից։

2008թ.-ին, երբ սկսեցի իմ աշխատանքը՝ որպես փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար, ինձ համար ամենազարմանալի բացահայտումն այն էր, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը չէր հասկանում համայնքային հարկերի իմաստն ու նշանակությունը։ Շատերը նույնիսկ չգիտեին, որ հողի և անշարժ գույքի հարկը պետբյուջեի հետ կապ չունեն, նրանց կողմից նախորդ տարիների ընթացքում, առանց չափազանցման, հսկայական պարտքեր էին կուտակվել։ Եվ սա՝ այն պատճառով, որ, եթե հնարավոր էր չվճարել, ու դրա հետևանքով ոչինչ տեղի չէր ունենում իրական կյանքում, շատերը գերադասում էին չվճարել։ Մենք ստիպված էինք հետևողական աշխատանք կատարել, և, ի վերջո, հաջողվեց որոշակի արդյունքի հասնել։ Այսպես. եթե 2007թ. պլանավորված համայնքային տեղական եկամուտները 16.7մլրդ դրամի սահմաններում էին, ապա 2013թ.-ին դրանք արդեն 32.6 մլրդ դրամի էին հասել (կրկնակի աճ)։ Սակայն մենք կարողացանք այս արդյունքին հասնել միայն գործող հարկային դրույքաչափի շրջանակներում՝ առանց դրանց բարձրացման, որոշ օրենսդրական նախաձեռնություններով, որոնք խրախուսում էին կուտակված պարտքերի վճարումը։

Ես չգիտեմ, թե այժմ ինչպիսի իրավիճակ է տիրում համայնքներում հարկահավաքության ոլորտում, սակայն ավելի քան վստահ եմ, որ գույքահարկի դրույքաչափերի բարձրացումը կարող է է՛լ ավելի բարդացնել իրավիճակը՝ կապված նոր չվճարված պարտավորությունների կուտակման հետ, կավելանա համայնքապետերի կողմից քաղաքացիների դեմ ուղղված դատական հայցերի քանակը, իսկ սա կհանգեցնի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բյուջետային և վարչարարական նոր ռիսկերի ավելացմանը։

Այս կարևոր հարցի շուրջ որոշումներ կայացնելու ժամանակ պետք է հաշվի առնվեն վերոնշյալ հանգամանքները։ Հարկավոր է հստակ պատկերացնել, թե ինչ հետևանք կարող է ունենալ գույքահարկի բարձրացման որոշումը, և հասկանալ՝ արդյո՞ք այն արդարացված է, չէ՞ որ ֆինանսական արդյունքը կարող է չնչին լինել, իսկ դրա հետևանքով առաջացած գլխացավանքը՝ մեծ։

Տնտեսության և հասարակ քաղաքացիների համար կարևոր է մի փոքր հարմարվել և վարժվել խաղի նոր կանոններին. դրանց հաճախակի և կտրուկ փոփոխությունները չեն հանգեցնի ցանկալի արդյունքի։ Միևնույն ժամանակ՝ քաղաքացիներն արդեն սկսում են հասկանալ, որ նույնիսկ հեղափոխությունից հետո պետությունը փորձում է բոլոր խնդիրները լուծել իրենց իսկ հաշվին։ Միգուցե քաղաքացիները կարող են ներողամիտ լինել և փորձել հասկանալ այդ որոշումները և մի փոքր էլ համբերել, եթե դրանց արդյունքը լինելու է արագ և տեսանելի։ Գույքահարկի բարձրացման պարագայում այդպիսի արդյունք չի լինելու։

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ նախկին փոխվարչապետ