«Երազում էի ունենալ այնպիսի դաջվածք, որը կփակեր այդ հետքերը». Ջուսը՝ կրկին սկանդալի կիզակետում (լուսանկարներ)
Ջուսը կրկին համացանցի քննարկման կիզակետում է: Սկանդալային երգչուհին օրերս հրապարակեց իր նոր ֆոտաշարքը՝ ցուցադրելով մեջքի եւ որովայնի հատվածը ծածկող դաջվածքը: Մինչ շատերը քննարկում եւ քննադատում են երգչուհուն, NEWS.am STYLE-ը զրուցել է նրա հետ՝ պարզելու՝ արդյոք վաղո՞ւց էր ծրագրում ունենալ նման դաջվածք, ի՞նչ է խորհրդանշում պատկերն ու ինչո՞ւ որոշեց իր մարմնի բավականին ծավալուն հատվածը ծածկել դաջվածքով:
«Երբ Իրինա Ալեգրովայի հետ Իսրայել էինք գնացել հյուրախաղերի, այնտեղ ամեն օր ցերեկվա ամենակիզիչ ժամին, երբ իրականում չէր կարելի, պառկում էի տաք ավազի վրա՝ արեւայրուք ընդունելու նպատակով, ինչի հետեւանքով, բնականաբար մաշկս այրվեց եւ որովայնիս ու մեջքիս հատվածում արեւից մուգ շագանակագույն հետքեր մնացին: Միշտ երազել էի ունենալ այնպիսի դաջվածք, որը կփակեր այդ հետքերը»,-պարզաբանում է երգչուհին՝ հավելելով, որ դաջվածքի ընտրությունը պատահական չի եղել: Յուրաքանչյուր պատկեր ունի իր կոնկրետ բացատրությունը.

«Տերեւը խորհրդանշում է հաջողություն եւ հարստություն, թիթեռը՝ ազատություն, երջանկություն եւ ներդաշնակություն, կա կոլիբրի թռչուն, որը նշանակում է գեղեցկություն, թեթեւություն, նրբություն, իսկ Օրխիդեան Ամազոնիայի աստվածուհին էր. ծաղիկը խորհրդանշում է անվերջ երիտասարդություն, գեղեցկություն, հարստություն, էներգիա, գարուն, արվեստ, կիրք, էրոտիկա եւ կանացիություն»:
Ամենասկանդալային երգչուհին խոստովանում է՝ դաջվածքն իրականացնելու գործընթացը փոքր-ինչ ցավոտ է եղել.

«Տեղ-տեղ ցավոտ գործընթաց էր, ինչի պատճառով վարպետը՝ Լեւոն Ավետիսյանն, օգտագործեց ցավազրկող: Դաջվածքն արել ենք 6 օրում՝ սեւ ու սպիտակ ներկերով՝ 3D ֆորմատում: Քանի որ Լեւոնը շատ լավ նկարիչ է, ամեն ինչ գեղեցիկ ստացվեց»
Երգչուհին նաեւ մեզ է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, որն իրականացրել են լուսանկարիչներ Տիգրան Ավեդոսյանն ու Գեղամ Մկրտչյանը՝ համագործակցելով Հարութ Ջուլհակյանի եւ դիմահարդար Նառա Ղարիբյանի հետ»:

Ինչ վերաբերում է հետագայում այլ դաջվածքներ ունենանուն՝ Ջուսը նշում է.
«Կարծում եմ՝ այլ դաջվածքներն արդեն ավելորդ կլինեն: Այս դաջվածքն արդեն ամեն ինչ լրացնում է ու ավելի գեղեցկացնում մարմինս»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը