Ինչից սկսվեց Քիմի և Թրամփի ընկերությունը. Քարդաշյանն էլի Սպիտակ տանն էր
Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն արդեն լուրջ քայլեր է անում ԱՄՆ-ում իրավաբանական գործունեություն ծավալելու ուղղությամբ: Նա մասնավորապես հետաքրքրված է բանտային համակարգում նախաձեռնված փոփոխությունների հարցերով: Այս հարցը նրան այնքան է հետաքրքրում, որ նախորդ տարի Սպիտակ տանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկեց որոշ բանտարկյալների ճակատագրերը:
Երեկ Քիմ Քարդաշյանը կրկին Սպիտակ տանն էր, այս անգամ նրան հրավիրել էին հատուկ միջոցառման, որի ընթացքում նա անգամ ելույթ ունեցավ:
«Առաջին փոփոխությունների ընդունումից հետո ես շփվել եմ բանտից տուն վերադարձածների հետ:Գիտեմ խնդիրները, որոնց նրանք բախվել են: Եվ, չնայած ես կարողացա օգնել շատերին, բայց հազարավորների ճանապարհներին դեռ խոչընդոտներ կան: Այսօր ինձ համար մեծ պատիվ է մասնակցել հայտարարությանն այն մասին, որ նախագահի աշխատակազմը և մասնավոր սեկտորը ստեղծելու են հնարավորություններ այն կանանց և տղամարդկանց համար, որոնք բանտից հետո վերադառնում են տուն»,- ասել է Քիմ Քարդաշյանը:
Իր ելույթից հետո Քիմը նստում է առաջին շարքում` Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների կողքին:
Սպիտակ տան Instagram-ի էջում հրապարակել են Քարդաշյանի ելույթից հատվածներ և նրան ներկայացրել են որպես «հզոր փաստաբան», որը նույնպես կողմ է քրեական արդարադատության փոփոխություններին:
Second Chance Hiring & Re-entry event at the White House today pic.twitter.com/kEUgqITmIE
— Kim Kardashian West (@KimKardashian) 13 июня 2019 г.
View this post on Instagram@kimkardashian, a powerful advocate for criminal justice reform, joined us at the White House today!

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը