Բացահայտվել է ռուսական «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի եզրափակչում քվեարկության խաբեության տեխնոլոգիան
Ռուսական «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի եզրափակչի քվեարկության հետաքննությամբ զբաղվող Group-IB ընկերությունը մանրամասներ է նրկայացրել իրականացված ստուգումներից:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, փորձագետները հայտնաբերել են, որ խաբեությամբ ստացված ձայների ընդհանուր թիվը կազմել է 41 000: Ձայներն ուղարկվել են հեռախոսահամարների երկու խմբից և ուղղվել են 07 համարի ներքո ելույթ ունեցող Միկելա Աբրամովայի՝ Ալսուի դստեր օգտին:
Առաջին խումբը, որից հեռախոսազանգեր են կատարվել, կազմված է մոտ 9500 համարից: Այդ համարները բաժանված են եղել տասնյակ խմբերի, որոնց ներսում համարները հերթով են աշխատել: Դրանցից ստացվել է, ընդհանուր առմամբ, 33 200 զանգ:
Երկրորդ խումբը օգտագործվել է SMS հաղորդագրություններ ուղարկելու համար և ավելի քան 8200 ձայն է բերել Միկելային: Դրանք բացահայտել հաջողվել է չարագործների սխալի արդյունքում, որոնք պատահաբար հաղորդագրության տեքստը պատահաբար տեղադրել են հավելյալ տեղեկությունների բաժնում (օրինակ՝ հաղորդագրության ուղարկման ժամանակը):
Բացի այդ, փորձագետները տարօրինակություն են բացահայտել նաև քվեարկության հաճախականության մեջ: 07 համարի օգտին սկսել են կտրուկ քվեարկել ելույթի ամենասկզբից: Մեկ վայրկյանում նրան հաջողվել է մինչև 300 ձայն ստանալ: Մրցակիցների միջին ցուցանիշը 110 ձայնն էր մեկ վայրկյանում:
Հիշեցնենք, որ ստուգումներ սկսելուց հետո ՌԴ Առաջին ալիքը, որով հեռարձակվում է հեռուստանախագիծը, չեղարկել էր նախորդ արդյունքներն ու եզրափակչի բոլոր մասնակիցներին հաղթող ճանաչել:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին