Մարգարիտա Սիմոնյանը չի հետեւում Պուտինի արգելքին. Կրկին շամպայն
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կարծես բոլորովին մոռացել է շամպայն խմելու Վլադիմիր Պուտինի «արգելքի» մասին։ Խնդիրն այն է, որ բոլորովին վերջերս Կրեմլում ընդունելության ընթացքում երկրի ղեկավարը կատակել էր՝ հղի Սիմոնյանին թույլ չտալով շամպայնի բաժակ վերցնել։ Այդ կերպ նախագահը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Տիգրան Քեոսայանի կինը երեխայի է սպասում։ Աստղի երկրպագուները կրկին հիշել են Պուտինի կատակի մասին, երբ Սիմոնյանը լուսանկար է հրապարակել սիրելիի նախկին կնոջ՝ Ալյոնա Խմելնիցկայայի հետ։
«Մարգարիտա, Ձեզ շամպայն չի կարելի»,- մեկնաբանություններում գրում են հետեւորդները։ Թեեւ նրանց մեծ մասը հիացել է ռեժիսորի նախկին եւ ներկայիս կանանց ընկերությամբ. դերասանուհին եւ լրագրողը «Кафе Пушкинъ»-ի հոբելյանի առիթով կազմակերպված երեկույթի են մասնակցել եւ հրաշալի ժամանակ անցկացրել միասին։ Միջոցառման ընթացքում արված համատեղ լուսանկարը Սիմոնյանը հրապարակել է Instagram.-ի իր էջում։ «Հաճելի անակնկալ։ Մոսկվայի լավագույն ռեստորանի 20-ամյակին Մոսկվայի լավագույն աղջիկները։ Երեքով»,- լուսանկարը մեկնաբանել է լրագրողը։
Նախորդ տարի նրանք երեքով աշխատել են մի նախագծի վրա՝ НТВ հեռուստաընկերության «Դերասանուհին» («Актриса») սերիալի վրա։ Տիգրան Քեոսայանը հանդես է եկել ռեժիսորի, Մարգարիտա Սիմոնյանը՝ սցենարիստի դերում, իսկ Ալյոնա Խմելնիցկայան կատարել է գլխավոր դերերից մեկը։ Այդ ժամանակ Սիմոնյանը խոստովանել է, որ իրեն ու Խմելնիցկայային հաջողվել է ընդհանուր լեզու գտնել եւ որ ոչ մի խնդիր չի ծագել։ «Ալյոնայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք»,- հայտարարել է RT-ի ղեկավարը։ Երկու ամիս առաջ թողարկված «Секрет на миллион» շոուի ընթացքում նա հաստատել է, որ ջերմ հարաբերություններ է պահպանում ընտրյալի նախկին կնոջ հետ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը